Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունից հետո ադրբեջանցիները շատ երկրներում ու տարբեր մեթոդներով փորձեցին խանգարել, խոչընդոտել կամ ճնշել հայերին։ Բայց նրանք հերթական անգամ բախվեցին դժվար պահին հայրի միավորման հետ։ Ադրբեջանցիների ջանքերն ապարդյուն անցան։ Ակնհայտ օրինակ է Ռուսաստանում ծավալված «ծիրանային պատերազմը»։
Թեպետ հայկական մրգերով բեռնված բեռնատարներին արգելված էր վաճառք իրականացնել մեծ ու հայտի «Ֆուտ սիթի» շուկայում, որի տերն ադրբեջանցի է, բայց անուշահամ ծիրանը հայերի կազմակերպմամբ արագ սպառվեց։
Հիշեցնենք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հուլիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին: Սակայն ինչպես ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, այնպես էլ «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և այլք արագ խնդիրը լուծեցին` բեռնատարներին անվճար տեղ տրամադրելով այլ շուկաներում, մասնավորապես «Բուխտայում»։
«Ավելի քան 50 մեքենա է դուրս բերվել». Տողանյանը` «Ֆուդ Սիթիում» ստեղծված իրավիճակի մասին
Հայ առաքելական եկեղեցին գնել էր 8.5 տոննա հայկական ծիրան ու դեղձ և Վարդավառի (Քրիստոսի պայծառակերպություն) տոնին մարդկանց անվճար բաժանել եկեղեցու բակում։ Բազմաթիվ մարդիկ էին հավաքվել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու բակում և «Հայաստան» խանութի մոտ` Վարդավառը տոնելու և ծիրան վայելելու համար։