ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի փրկարար ծառայությունն այսօր նոր ավտոմեքենա է ստացել՝ հակառակորդի խոցած ավտոմեքենայի փոխարեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ նշելով.
«Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի՝ «յուղը վրան» տարբերակը»։
Եվս մեկ ավտոմեքենա էլ փոխանցվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի փրկարար ծառայությանը:
Ըստ Փաշինյանը՝ մեքենաները քիչ առաջ են հասել Տավուշ։
«Բարի և խաղաղ ծառայություն։ Եվ շնորհակալություն անձնուրաց ծառայության համար»,- գրել է վարչապետը։
Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից
Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերը։