ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Արմավիրում միաժամանակ երեք վայրում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։
Հայտնել էինք, որ այսօր, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։
«Դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԻՆ–ը տարհանման աշխատանքներ էր կատարել` ռումբի մասին ահազանգը ստանալուց հետո։
Զարհուրելի սպանություն Վանաձորում. որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել