00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի Մովսես գյուղում հարսանիք է եղել. մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի

© Photo : Facebook / Լեւոն ԶաքարյանСвадьба в селе Мовсес, Тавуш
Свадьба в селе Мовсес, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակն ու անվտանգության համար կատարվող քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Տավուշի սահմանամերձ համայնքներում գյուղացիները սկսել են լիարժեք կատարել իրենց գյուղատնտեսական աշխատանքները։ Դա նշանակում է, որ Տավուշում կյանքը վերադառնում է իր բնականոն հունին։ Իջևանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Պետությունը, կառավարությունը կանգնած է մեր բնակչության մեջքին, համոզված եղեք, որ մենք ի վիճակի ենք մեր առջև ծառացած խնդիրները լուծելու։ Ասեմ ավելին` մենք այսօր մասնակցել ենք պսակադևրության արարողության Մովսեսի եղեկեցում, որը շատ գեղեցիկ է, ուստի մարդիկ վերադարձել են իրենց բնականոն կյանքին»,–ասաց մարզպետը։

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (19 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

Ի դեպ, Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Մովսես գյուղում կայացած պսակադրությունից նկար է հրապարակել Facebook-ի իր էջում և տեղեկացրել, որ պսակադրության քավորը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է եղել։

Անդրադառնալով ապաստարանների թեմային` Չոբանյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների բոլոր դպրոցներում պետք է լինեն ապաստարաններ։ Նշանակություն չունի, այժմ ուսումնական արձակուրդ է, թե ոչ, այդ ապաստարանները պետք է պատրաստ լինեն քաղաքացիների համար, քանզի ցանկացած պահի կարող է հրետակոծություն լինել։

«Մենք առաջիկայում ոչ միայն ապաստարանների կազմը կմեծացնենք, այլև մեր մասնագետները, ԱԻՆ մասնագետների հետ համագործակցելով, որոշակի տեխնիկական, ինժեներական շտկումներ կկատարեն։ Նախատեսում ենք նոր ապաստանային տարածքների ստեղծում ինչպես դպրոցներում, այնպես էլ դպրոցներին կից»,–ասաց Չոբանյանը։

Մարզպետը տեղեկացրեց, որ իրենք վնասները գնատահող հանձնաժողովի հետ են խոսել, աշխատանքներն ընթացքի մեջ են, որևէ խնդիր չունեն նախանշված աշխատանքները ճիշտ ժամկետներում ավարտելու հարցում։ «Շուտով կունենանք իրավիճակի լիարժեք գնահատական»,–ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով`իրավիճակը լիովին վերահսկելի է, և Տավուշում ապրում է արժանապատիվ հասարակություն, ուստի կարիք չկա սոցցանցային էջերով սրտաճմլիկ հայտարարություններ անելու։

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 19-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0