ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը երկրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը` 38-ամյա Ջեսիկա Բիլը, երկրորդ որդուն լույս աշխարհ է բերել այս շաբաթվա սկզբին, գրում է The Sun-ը:
Այժմ Ջեսիկան նորածնի, ինչպես նաև ամուսնու և ավագ որդու` Սայլոսի հետ, գտնվում է Մոնտանա նահանգում:
Պարբերականը գրում է, որ Ջեսիկայի հղիությունը գաղտնի է պահվել։ Երկրպագուները մինչև վերջ վստահ չեն եղել, որ ընտանիքի համալրելու մասին լուրերը հավաստի են։
Արևմտյան ԶԼՄ-ները կարծում են, որ Ջասթինի և Ջեսիկայի երեխան բեղմնավորվել է ընտանեկան սկանդալի ժամանակ: Անցյալ տարվա նոյեմբերին Թիմբերլեյքը և նրա կինը վիճել էին երգչի դավաճանության պատճառով և նույնիսկ որոշ ժամանակ առանձին ապրել:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համացանցում հայտնվեցին լուսանկարներ և տեսանյութեր երգչի դավաճանությունից։ Ջասթինը ստիպված էր հրապարակային ներողություն խնդրել։
Թիմբերլեյքը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ է, Գրեմմի բազմակի մրցանակակիր, "Cry me a river", "Can' t stop the feeling", "What goes around" հիթերի կատարող: