ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Աղվերանում հանգստի մեկնած 17 տարեկան տղան կորել է։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
«Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հայաստանում կորոնավիրուսը ևս 10 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 41 տարաեկան տղամարդ է