00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավելի քան 50 մեքենա է դուրս բերվել». Տողանյանը` «Ֆուդ Սիթիում» ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения
Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեսպանի խոսքով` թեև նախորդ օրվա երեկոյից մինչ այսօր Ռուսաստանի տարածքում և Մոսկվայում հայկական արտադրանքի սպառման հետ կապված խնդիրներ չկան, սակայն իրավիճակը վերջնական լուծում չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է Մոսկվայի «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնում հայկական արտադրանքի հետ կապված իրավիճակը։

 ««Ֆուդ Սիթիի» կայանատեղիում արգելափակված բոլոր 52 մեքենաները կարողացել են դուրս գալ այնտեղից, մնացել է միայն մեկը, որը սարքին չէ», – ՌԲԿ–ին ասել է դիվանագետը։

Армяне празднуют Вардавар на территории церковного комплекса ААЦ - Sputnik Արմենիա
Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ

Դեսպանի խոսքով` թեև նախորդ օրվա երեկոյից մինչ այսօր Ռուսաստանի տարածքում և Մոսկվայում հայկական արտադրանքի սպառման հետ կապված  խնդիրներ չկան, սակայն իրավիճակը մինչև վերջ լուծում չի ստացել, քանի որ «Ֆուդ Սիթիում» հայկական արտադրանքը քչացել է։

Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ասել էր, որ խնդիրը դեռ չի լուծվել և ՀՀ–ից ներմուծողներն ու անհատ ձեռներեցները, որոնք խոչընդոտների են բախվել ՌԴ տարածքում  հայկական գյուղմթերքի իրացման հետ կապված կարող են դիմել անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար։

Ներկրողներին կօգնեն АРМРОСС իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիան (+7 (929) 939 78 00), ОМЕГА Групп–ը (7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27) և Հայ իրավաբանների ասոցիացիան (+7 (966) 153-00-00):
Բացի այդ, հայ ներմուծողները կարող են մշտապես կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ 7 (966) 118-89-84 հեռախոսահամարով։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը նաև հայտնում է, որ Մոսկվայում, Տուլայում, Վլադիմիրում, Դոնի Ռոստովում, Վորոնեժում և այլ քաղաքներում հայկական ապրանքների իրացման հնարավորություններ կան։

«Վարդավառին եկեք, անվճար տարեք». Գոհար Ավետիսյանը շատ ծիրան ու դեղձ է գնել հայերից

«Միաժամանակ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ստեղծված իրավիճակում զգոն լինել, չտրվել հնարավոր սադրիչ գործողություններին, զերծ մնալ չհամաձայնեցված ակցիաներին մասնակցելուց, հայտնի իրադարձությունների հետ կապված պատասխան գործողություններից, թույլ չտալ ՌԴ օրենսդրության հնարավոր խախտումներ և զգոնություն պահպանել հասարակական վայրերում պահանջվող սանիտարահամաճարակաբանական նորմերի պահպանման հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Армяская фура в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը

Դեսպանատունը հորդորում է առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։ Հայկական բոլոր ապրանքները կարող են իրացնել «Բուխտա»  և «Шелковый путь» (Մետաքսի ճանապարհ) կենտրոններում, ինչպես նաև Տուլայի առևտրի կենտրոնում։

Նշենք, որ հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիները հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Սկզբում երկու ադրբեջանցի հայկական ծիրաններով լցված երեք արկղ գնեցին և սկսեցին ոտքերով տրորել ծիրանները,  այնուհետև Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանեցին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Սակայն Ռուսաստանի հայերն արագ հավաքվեցին Մոսկվայում և գնեցին բոլոր ծիրանները։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Մոսկվայի կենտրոնում հայկական երգ ու պար է. հայերը տոնում են Վարդավառը. տեսանյութ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է հրետակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 19-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0