00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցЧлен олимпийской сборной СССР по конному спорту, двукратный чемпион VII Спартакиады народов СССР, тренер Виктор Петрович Угрюмов.
Член олимпийской сборной СССР по конному спорту, двукратный чемпион VII Спартакиады народов СССР, тренер Виктор Петрович Угрюмов. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձիասպորտի լեգենդ Վիկտոր Ուգրյումովը պատմել է Մոսկվայի օլիմպիական խաղերի մասին, ասել, թե ինչու է օլիմպիական Վոլգան գնել ոչ թե ինքն իր համար, այլ Տաշքենդից մի հայի, և թե ինչպես է չստացված բիզնեսի շնորհիվ ծանոթացել հաջորդ՝ թվով հինգերորդ կնոջ հետ։

Ալեքսեյ Ստեֆանով

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վիկտոր Ուգրյումովը հուլիսի 14–ին դարձավ 80 տարեկան, բայց նա շատ ավելի երիտասարդ տեսք ունի, ամեն նոր օրը սկսում է մարզումներից. Մոսկվայի և Մերձմոսկվայի ձիասպորտի բազաներում ապագա չեմպիոնների է մարզում։ Երևում է՝ հենց դա էլ նրան պահում է լավ մարզավիճակում, բայց հնարավոր է նաև, որ դա անում է թվով հինգերորդ կինը, որը Վիկտոր Ուգրյումովից փոքր է 36 տարով։

© Sputnik / Александр Лыскин / Անցնել մեդիապահոցՎիկտոր Ուգրյումով
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը - Sputnik Արմենիա
Վիկտոր Ուգրյումով

Ո՞վ ասաց «մյաու»

Առաջին անգամ Ուգրյումովը թամբին նստել է Տաշքենդում, ուր նրա ընտանիքը Սախալինից տեղափոխվել էր 1950թ․-ին։ Հենց Ուզբեկստանում է նա սկսել իր սպորտային կարիերան, դարձել մարզիչ, իսկ 1972թ․-ին ստացել առաջարկ, որից չի կարողացել հրաժարվել։

«Այն ժամանակ Բելառուսում ձիասպորտի համար շատ բան էր արվում․ այնտեղ ձիաբուծարան կար, դպրոցներ, այնտեղ Խորհրդային Միության լավագույն ձիասպորտի բազաներից մեկն է, բայց 1972թ․-ի օլիմպիական խաղերից հետո պարզ դարձավ, որ արդյունքներ չկան։ Այդ ժամանակ ղեկավարությանը հարց տվեցին` ի՞նչն է պատճառը։ Եվ նրանք պատասխանեցին, որ պատճառը մարզիչներն են, քանի որ բոլորը հարբում են։ Եթե լավ վարպետ է՝ չխմող չկա։ Կարգադրություն եկավ՝ չխմող մարզիչ փնտրել, և նրանք գտան ինձ։ Այդպես էլ տեղափոխվեցի Մինսկ»,-այսպես է իր մասնագիտական կարիերայի թռիչքը հիշում Վիկտոր Ուգրյումովը։

Ասում է, որ հպարտանում է ոչ թե ԽՍՀՄ, Եվրոպայի կամ աշխարհի մրցաշարերի մեդալներով, այլ այն բանով, որ 1972թ․-ին Մինսկ ժամանելով՝ արդեն չորս տարի անց մարզում էր Խորհրդային Միության ամենաուժեղ ձիասպորտի մարզիկների թիմը, քանի որ մինչև իր գալը «ոչ մեկին չէր հաջողվել դատարկ տեղն այսպիսի արդյունքների հասնել»։

Եվ ձեռքի հետ էլ նկատում է, որ ինքն էլ լավ հեծյալ դարձավ։

«75 թվին ես ներխուժեցի հավաքական, հետո էլ աշակերտուհուս՝ Իռա Կարաչաևային տարա»,–պատմում է Ուգրյումովը։

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցԻռա Կարաչաևան և Վիկտոր Ուգրյումովը
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը - Sputnik Արմենիա
Իռա Կարաչաևան և Վիկտոր Ուգրյումովը

Վիկտոր Ուգրյումովի առաջին օլիմպիադան դարձավ Մոնրեալ-76-ը, որտեղ նա խորհրդային մասնակիցների մեջ լավագույն տեղը գրավեց ՝ վեցերորդը։ Նրան այդ հարցում օգնեց, որքան էլ տարօրինակ է, երկրպագուներից մեկը։

«Ես գնում էի իմ ձիով, իսկ այնտեղ այնպիսի լռություն էր՝ արենան ներքևում էր, շուրջբոլորը՝ տրիբունաներ։ Ձին էլ մի քիչ հոգնել էր, զգում էի, որ ուր որ է՝ կշեղվի, և հաջողությու՜ն, արդյունք։ Եվ հանկարծ տրիբունաներում ինչ-որ մեկն ասաց` «մյաու՜», Սայիդը(ձին) անմիջապես առույգացավ, և ես շարունակեցի ընթացքը։

Դա ինձ շատ օգնեց։ Ես շրջվեցի այն կողմը, որտեղից լսվեց մլավոցը, ժպտացի և շնորհակալություն հայտնեցի՝ չգիտեմ ում։ Այդ Օլիմպիադային առաջինն էի հանդես գալիս. գրավեցի վեցերորդ տեղը։ Մինչ այդ ինձ ոչ ոք չէր ճանաչում»,-ասում է Ուգրյումովը։

«41 թվից հետո դու՞ք պիտի խոսեք Աֆղանստանից ․․․»

Նախքան հայտնի կդառնար, որ մի շարք երկրներ բոյկոտել են Օլիմպիական խաղերը, Վիկտոր Ուգրյումովը վստահ էր, որ ԽՍՀՄ-ի թիմն օլիմպիական չեմպիոն է դառնալու և տրամադրվում էր հաղթանակի։ Այդպես մտածելու պատճառներ կային։

Օլիմպիական չեմպիոնի ոտաբոբիկ խաշի գնալը, կամ ինչպես «Քֆուր Սերոժը» հայտնի դարձրեց Եղվարդը

«Նախևառաջ, երբ մենք 78-ին գնում էինք Աշխարհի առաջնությանը, մեզ ասացին, որ գնում ենք խայտառակ լինելու, իսկ մենք վերադարձանք ոսկե մեդալներով։ 79 թվականին գնացինք Եվրոպայի առաջնությանը, արծաթե մեդալներ բերեցինք։ Գրեթե բոլոր ձիասպորտի ամսագրերն այն ժամանակ գրում էին, որ ռուսները կարող են ևս մեկ հրաշք գործել։ Ճիշտ է, տեղի ունեցավ բոյկոտը և մեր ամենաուժեղ հակառակորդները՝ գերմանացիները, հրաժարվեցին մասնակցել օլիմպիադային։ Բայց եթե նրանք գային էլ, վստահ եմ, որ թիմային արդյունքում երկրորդ տեղից ներքև չէինք իջնի։ Կամ կկրկնեինք մյունխենյան հաղթանակը (որտեղ ԽՍՀՄ-ի թիմը ոսկի էր շահել, – խմբ․), առավել ևս՝ որ տանը, ինչպես լրագրողներն էին գրում, անգամ պատերն են օգնում»,-հիշում է Վիկտոր Ուգրյումովը։

© Sputnik / Александр Лыскин / Անցնել մեդիապահոցԻռա Կարաչաևան, Վիկտոր Ուգրյումովը և Ելենա Պետրուշկովան
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը - Sputnik Արմենիա
Իռա Կարաչաևան, Վիկտոր Ուգրյումովը և Ելենա Պետրուշկովան

Բոյկոտի հետ կապված` օլիմպիական մրցանակակիրն այսպիսի պահ է հիշում․ ինքը բավական լավ գիտեր գերմաներեն, շփվում էր ԳՖՀ-ի ձիասպորտի մարզիկների հետ և շատերին անձամբ էր ճանաչում։ Ինչպես, օրինակ, Տոկիո-64-ի և Մոնրեալ-76-ի չեմպիոն Հարի Բոլդտին։ 1980թ․-ի օլիմպիական խաղերի նախօրեին նրանք հանդիպեցին։

«Ես նրան հարցնում եմ․ «Իսկ ինչո՞ւ դուք չեք մասնակցում»։ Պատասխանում է․ «Որովհետև դուք Աֆղանստան եք մտել»։ Դա ինձ հունից հանեց․ «Լսիր, դո՞ւք եք, որ պիտի Աֆղանստանի մասին խոսեք 41 թվականից հետո»։ Նա իսկույն շփոթվեց, և թեման փակեցինք»։

Օլիմպիադա-80-ի մրցանակակիրն ասում է, որ Արևմտյան Գերմանիայի մարզիկները Մոսկվա չգալով շատ բան կորցրին՝ չտեսան, թե որքան լավ է ամեն ինչ կազմակերպված։

«Այ դա մասշտաբ էր։ Ո՛չ դրանից առաջ, ո՛չ հետո` ոչ մի նման բան չեմ տեսել։ Ո՛չ Մոնրեալ 76-ը, ոչ Սեուլ– 88-ը (գնացել էր որպես դարբին,– խմբ․) մեր օլիմպիադայի հետ անգամ համեմատելու չէին»։

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցՎիկտոր Ուգրյումով
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը - Sputnik Արմենիա
Վիկտոր Ուգրյումով

Մարզիկը հիշում է, որ տարբերությունն անգամ մանրուքներում էր զգացվում։ Եթե պետք էր ախոռներից հասնել մինչև Օլիմպիական գյուղ, ստիպված չէին լինում ուղեկիցների սպասել, բավական էր մոտենալ վարորդին, նա անգամ մեկ մարզիկի համար շարժիչը գործի էր գցում և տեղ հասցնում նրան։

Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց

Կամ կարելի էր Օլիմպիական գյուղի ճաշարան բերել ում ուզում ես և ասել` «ինձ հետ է», մինչդեռ Մոնրեալում յուրաքանչյուր չափաբաժինը հաշված էր և անգամ ստյուարդներին չէին կերակրում։ «Մենք նստած ուտում ենք, իսկ նրանք կանգնած նայում են, և չենք էլ կարող որևէ մեկին սեղան նստեցնել, արդյունքում նրանց համար մեզ հետ ուտելիք էինք վերցնում»։

Օլիմպիական հոնորարը թոռնուհու վրա է ծախսել

Ուգրյումովը պատմում է, որ 1980 թվականի օլիմպիական խաղերում առաջին տեղի հոնորարը 4 հազար ռուբլի էր, երկրորդ տեղինը՝ 2 հազար, երրորդինը՝ 1,5 հազար և այդպես` մինչև վեցերորդ հորիզոնական, որի համար հազար էին տալիս։ Հաշվի առնելով, որ թիմային հաշվարկում Ուգրյումովը ոսկի շահեց, իսկ անհատական առաջնությունում՝ բրոնզ, նա 5,5 հազար ստացավ։

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցՎիկտոր Ուգրյումովը դստեր` Իրինայի հետ
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը - Sputnik Արմենիա
Վիկտոր Ուգրյումովը դստեր` Իրինայի հետ

«Ես միշտ հանգիստ եմ վերաբերվել փողին, միայն անհրաժեշտն եմ գնել, շքեղություններ թույլ չեմ տվել ինձ, և ահա իմ աշակերտների ծնողները պարտքով գումար խնդրեցին։ Այդպես էլ ամեն ինչ բաժանեցի։ Որևէ տոկոսի մասին խոսք չկար։ Իսկ 10 տարի հետո սկսվեց Վերակառուցումը, ամեն ինչ արժեզրկվեց, պարտքը դեռ չէին վերադարձրել, բայց բախտս բերել էր՝ կարգին մարդկանց հետ գործ ունեի։ Նստեցինք, հաշվեցինք, թե ինձնից ստացած գումարով ինչ են գնել այն ժամանակ, և որքան արժեն այդ իրերը վերադարձի պահին, և պահի փոխարժեքով գումարը վերադարձրին արդեն դոլարով։ Այդ ժամանակ հենց առաջին թոռնուհիս էր ծնվել, և ես ամբողջը աղջկաս տվեցի»,-պատմում է Ուգրյումովը։

Վոլգա Տաշքենդի հայ վետերանի համար

Օլիմպիադայում մրցանակային տեղերի համար նաև Վոլգաներ էին տալիս։ Միայն թե չէին նվիրում, ինչպես թվում է շատերին, այլ հնարավորություն էր տրվում մեքենան գնել առանց հերթի, շեշտում է մարզիկը։ Այդ տարի Վոլգան մոտ 15 հազար ռուբլի արժեր, օլիմպիական հոնորարը չէր հերիքի։ Բայց, այնուամենայնիվ, ստիպված եղավ մտածել գնելու մասին։

«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը 

Խաղերի ժամանակ Վիկտոր Ուգրյումովն իր ընտանիքին Տաշքենդ էր տարել և հաղթական ելույթից հետո գնաց նրանց տուն բերելու։ Նրա աշակերտներից մեկը՝ Բենիամին Աբրահամյանը, որի հետ Ուգրյումովը ընկերական հարաբերությունների մեջ էր, մարզչին ընտանիքի հետ միասին հրավիրեց իրենց տուն։ Նստած էին հայկական մեծ ընտանիքի հետ և հաղթանակն էին նշում։ Եվ ահա Բենիամինի հայրը՝ Վաչագանը, խոսակցություն սկսեց մեքենայի մասին։

«Վաչիկն ամբողջ պատերազմն անցել էր հեծելազորում, վերադարձել շքանշաններով ու մեդալներով, Կոմկուսի անդամ էր։ Նա մեծ ապագա ուներ, բայց ընտանիքում 7 հոգի էին։ Առանց հոր։ Պետք է ոտքի կանգնեցներ եղբայրներին ու քույրերին, և նա դարձել էր, ինչպես մենք էինք ասում` «բառիգ»։ Տաշքենդի շուկայում էր լինում։ Բոլորին ոտքի էր կանգնեցրել, կրթություն տվել։ Ամուսնացել էր և արդեն իր երեխաներին էր մեծացնում, կրթության տալիս, այդ պատճառով էլ այդպես էլ շուկայում էր մնացել, բայց ախր իր համար էլ էր գեղեցիկ կյանք ուզում։ Իսկ ի՞նչ էր «Վոլգան» խորհրդային տարիներին։ Հարգանք, պատիվ, նախանձ»,-ծիծաղում է Վիկտոր Ուգրյումովը։

Եվ ահա Վաչագանը մրցանակակրին հարցնում է` արդյո՞ք նա պատրաստվում է գնել իր համար սահմանված Վոլգան, և լսելով, որ ոչ, խնդրում է մեքենան իրեն վաճառել։ Ուգրյումովը գիտեր, որ «Սև շուկայում» նման մեքենան 40 հազար ռուբլի արժեր, ինչպես նաև այն, որ Վաչագանը փող չունի, բայց ծպտուն չհանեց այդ մասին։ Ուղղակի խոստացավ մեքենան նրան զիջել սովորական գնով։

«Հաջորդ օրը Վաչիկն ինձ հարցնում է․ «Լսիր, երեկվա խոսակցությունը լո՞ւրջ էր»։ Եվ ես հասկացա, թե որքան է նրան պետք այդ մեքենան։

Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

«Կանեմ ամեն հնարավոր բան»,-պատասխանեցի և Մինսկ վերադառնալուն պես հայտ գրեցի։ Երկու օրից բացիկ եկավ՝ կարող եք վերցնել մեքենան։ Զանգեցի Տաշքենդ, Վաչիկը քիչ մնաց` ուշաթափվի։ Անմիջապես եկավ, իսկ երբ տուն վերադարձավ նոր, սպիտակ Վոլգայով՝ հայկական թաղամասում, որտեղ ապրում էր, ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե որտեղից նրան այդքան փող. նա հնարավորություն չուներ մեքենա գնել ոչ պետական գնով։ Ինձ համար շատ հաճելի էր՝ սիրում եմ այդպիսի ֆոկուսներ»,-ժպտում է Ուգրյումովը։

Իսկ մի քանի տարի անց օգնություն էր պետք չեմպիոնին՝ նրա կինը մահացել էր, պետք էր թաղում, հոգեհաց կազմակերպել։ Եվ ահա այդ ամենն իր վրա վերցրեց Վաչագանը՝ Մինսկ ուղարկեց Բենիամինին, որն ամեն ինչ կազմակերպեց։

Ձիերը նրանց միավորեցին

Կոոպերատիվ շարժման ալիքի վրա Վիկտոր Ուգրյումովը որոշեց բիզնեսով զբաղվել։ 1990թ․-ին նա սկսեց ձիեր գնել, պատրաստել և վաճառել։ Բայց բիզնեսը դժվարությամբ էր առաջ գնում։ «Տասը տարի հիմարությամբ էի զբաղված, ձիասպորտը փող աշխատելու տեղ չէ»,-ասում է մարզիկն այն ժամանակների մասին։ Մյուս կողմից՝ եթե չլիներ այդ «հիմարությունը», նա այդպես էլ չէր հանդիպի իր ճակատագրին՝ թվով հինգերորդ կնոջը՝ Քսենյա Մորոզկինային, որն օլիմպիական չեմպիոնից փոքր է 36 տարով։

Մարշալ Ժուկովի դստեր հուշերից, կամ ի՞նչ է անում զինվորը, երբ սահմանին պաշտոնյա է տեսնում

«90-ականներին ձիասպորտը էլիտար դարձավ, ամեն ինչի համար պետք էր վճարել։ Քսենյան ակադեմիա էր ընդունվել, բայց նրան անմիջապես հարցրին՝ ձի գնելու, մարզիչին վճարելու փող ունի՞։ Այդ ժամանակ նա սկսեց ձիարշավարանում աշխատել, բայց հինգ տարվա ընթացքում ձիապահից վեր չբարձրացավ։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը նրան խորհուրդ տվեց գնալ Մինսկ՝ Ուգրյումովի մոտ, գուցե ինչ-որ բանով օգնի։ Ես նրան ասացի, որ մեր համակարգն այսպիսին է` մենք մեր աշխատակիցներին գրեթե չենք վճարում, բայց նրանք իրավունք ունեն վերցնել ձին, որը մենք գնում ենք բալանսային արժեքով և չվճարել խնամքի համար։ Նա համաձայնեց»,-հիշում է Ուգրյումովը։

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցՎիկտոր Ուգրյումով
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը - Sputnik Արմենիա
Վիկտոր Ուգրյումով

1998 թվականն էր։ Այն ժամանակից ի վեր Ուգրյումովն ու Մորոզկինան միասին են։ Չորս տարի անց Քսենյա Մորոզկինան գնեց Ռուսաստանի լավագույն ձիերից մեկը։Նույն ժամանակ էլ Ուգրյումովին հրավիրեցին Մոսկվայում դասավանդելու։ Նրանք տեղափոխվեցին։ Իսկ հետո արդեն կնոջ կարիերան սկսեց զարգանալ՝ 2004թ․-ին նա շահեց Մոսկվայի գավաթը, դարձավ նախագահական գավաթի մրցանակակիր, հաղթեց Ռուսաստանի և միջազգային մրցաշարերում։

Իսկ երբ Ուգրյումովը 69 տարեկան էր, ծնվեց նրանց որդին։ Հիմա տղան 11 տարեկան է, բայց ձիասպորտով բոլորովին չի հետաքրքրվում։

«Ես նրան 70 տարի սպասել եմ, իսկ նա․․․»,-ձեռքը թափ է տալիս Վիկտոր Ուգրյումովը։

Նախորդ երեք ամուսնություններից նա երեք դուստր և երեք թոռնուհի ունի, իսկ երկար սպասված որդին չի ուզում գնալ աստղային ծնողի հետքերով։

Ուգրյումովին չի դավաճանում միայն սիրելի աշակերտուհին։

«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը

«Քսենյան շարունակում է պարապել։ Ես ենթադրում եմ, որ նա ձիուն կվարժեցնի, կանցնի նախընտրական մրցաշարը, հավատարմագիր կստանա և կգնա Տոկիոյի օլիմպիադային»,-հույսով լի ասում է Ուգրյումովը։

Լրահոս
0