ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ԱԱԾ-ից կադրերի արտահոսքը շարունակվում է, աշխատանքից նոր ազատվողներ կան։ Նման բովանդակությամբ հոդված է տպագրել «Հրապարակ» թերթը։
«Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ Արմավիրի վարչության պետը՝ Արթուր Դաշյանը: Աշխատանքից ազատվել է նաև Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը»,–գրել է թերթը։
Նշենք, որ ավելի վաղ էլ «Հրապարակը» հայտնել էր` աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որը համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում էր գրել նաև Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։
Նրանք վաղուց՝ դեռ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում և կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Թերթը գրում է, որ սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու։
ումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ. ԱԱԾ բացահայտումը Գյումրիում
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 8-ին հրամանագրով ԱԱԾ ղեկավար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քյարամյանը մեկ օրում երկրորդ անգամ էր պաշտոն ստացել և ազատվել. մայիսի 4-ին, Փաշինյանի որոշմամբ, Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն մեկ օր պաշտոնավարելուց հետո ազատվել էր ու նշանակվել ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ։
2019 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020-ի մայիսի 4-ը Քյարամյանը զբաղեցնում էր ՊՎԾ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը։