Ճանաչված երգիչ Սուպեր Սաքոն իր երկրպագուներին նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Tik Tok»։
Այս անգամ նա դուետով հանդես է գալիս եգիպտացի երգիչ Մուհամմեդ Ռամադանի հետ, որը YouTube-ից «ադամանդե կոճակ» ստացած առաջին եգիպտացի երգիչն է:
Посмотреть эту публикацию в Instagram
Սուպեր Սաքոն նույնպես կարող է պարծենալ իր նվաճումներով: Նրա «Մի գնա» երգի տեսահոլովակն այժմ YouTube–ում ավելի քան 189 միլիոն դիտում ունի: Երեք տարի առաջ այս երգը հնչում էր ամբողջ աշխարհում`Հայաստանից մինչև Ավստրալիա:
Ընդամենը մեկ օրում «Tik Tok» տեսահոլովակը դիտվել է 2 092 095 անգամ։
«Մի գնա» երգը հնչում է նաև հունական կղզու պարիսպների տակ. տեսանյութ
Երգի անվանումից կարելի է հասկանալ, որ երգիչը թիրախավորում է TikTok սոցիալական ցանցի օգտատերերին: Այս սոցիալական ցանցը հայտնի է իր կարճ, բայց վառ տեսանյութերով:
Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը թուրքերին ստիպել է երգել հայերեն