Կորոնավիրուսի համավարակի օրերին Ռուսաստանը հարևան երկրներին` Աբխազիային, Ադրբեջանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին ու Հարավային Օսեթիային տրամադրել է ընդհանուր առմամբ 402 700 թեստ։ Դրանից Հայաստանի բաժինը կազմել է 40 000–ը։
Թեստերից բացի Ռուսաստանը նշված երկրներին նաև նմուշի պատրաստման ռեագենտներ է տվել` 440 200 հատ։
ԱՊՀ երկրների 300 մասնագետի համար էլ կազմակերպվել է COVID-19-ի դեմ պայքարի մասին 10 առցանց դասախոսություն։
Հիշեցնենք`Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կյանքը կարանտինից հետո. ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն համագործակցության ծրագրերը