ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Տեղեկությունը Facebook-ում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Արմեն Ամիրյանը կդիմի դատախազություն
Նա հավելել է, որ այլ տեղեկություններ այս պահին չի կարող տրամադրել՝ հիմք ընդունելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։
«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,- նշել է Աբրահամյանը:
Նրա խոսքով` գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկություններ:
Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել
Աբրահամյանը հիշեցրել է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի