00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արաբկիրում» կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա է բուժվել

© Sputnik / Asatur YesayantsГематологический центр имени Йоляна в Ереване
Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ութ երեխայից յոթը ստացել են ներերակային իմունոգլոբուլին, իսկ մեկի մոտ դիտվել է ինքնալավացում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Վերջին երեք ամիսներին «Արաբկիր» բժշկական համալիրում ախտորոշվել և բուժվել է կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա։ Տվյալները ներկայացված են ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև կորոնավիրուսով վարակված երեխաներին առնչվող վիճակագրություն կա։

«Կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխայից 5-ի մոտ բորբոքային համախտանիշն ասոցացված է եղել կորոնավիրուսի հետ: 8 երեխայից 7-ը ստացել են ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում, և նա իմունոգլոբուլին չի ստացել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԲՀ–ն կորոնավիրուսով վարակված առաջին երեխային ընդունել է մարտի 31-ին: Դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա։ Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող կորոնավիրուսի կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքում, իսկ 181 երեխա` միջին և ծանր կլինիկական ընթացքով` թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում:

ԲՀ–ն հայտնում է, որ բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացումով:

«Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում գործունեություն է ծավալել նաև Երևանի 2 մանկատներում` «Մարի Իզմիրլյանի անվան» և Նորքի «Մանկան տուն». մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են:

Հիշեցնենք` մեկ ամիս առաջ` հունիսի 5-ին, ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ՀՀ–ում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Այդ օրերին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն իսկ Կավասակիի համախտանիշով երկու երեխա կա` 4 և 9 տարեկան։

Հուլիսի 17-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34 001–ի։

Լրահոս
0