00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ադրբեջանական «Յաշմա» էլիտար խումբը մինչև 40% ոչնչացվել է»․ Արծրուն Հովհաննիսյան

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие на практических занятиях по боевой подготовке
Армянские военнослужащие на практических занятиях по боевой подготовке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հովհաննիսյանի խոսքով՝ «Յաշման» Ադրբեջանի հատուկ նշանակության էլիտար խումբ է, որի կիրառումը ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանային զինակետերը չեն կարողանում կատարել իրենց մարտական խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի մարզում կայացած ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այս գիշեր ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի մինչև 40%-ը։

«Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակ դուրս բերելու ապացույց։ Նաև կան այլ տեղանքներ, որտեղից դիակները հանված չեն, նաև շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Հետո բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են մահանում։ Չեմ ուզի` տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100–հոգանոց խումբը։ Դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40%», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ «Յաշման» Ադրբեջանի հատուկ նշանակության էլիտար խումբ է, որի կիրառումը ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանային զինակետերը չեն կարողանում կատարել իրենց մարտական խնդիրները։

Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

«Իրենց նախագահի բարձրագոչ հայտարարություններից և երրորդ բանակային կորպուսի անհաջողություններից հետո է «Յաշման» ուղղորդվել սահման», - ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանցիների դիակների տարհանման լուսանկարներն ու տեսանյութը

Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։

ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է` ադրբեջանական դիակների թիվը կարող է խիստ ավելանալ

Լրահոս
0