00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում

© Sputnik / Aram NersesyanБензоколонка
Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղազախստանից Հայաստան նավթի մատակարարման համար կողմերը դեռ պետք է վավերացնեն ստորագրված համաձայնագիրը: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե նավթամթերքի ներկրման ինչ ծավալներ է Ղազախստանից ակնկալում Հայաստանի իշխանությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Ղազախստանից Հայաստան նավթամթերքի ներկրման համաձայնագրից հայաստանցի սպառողները կշահեն թե՛ որակի, թե՛ գնի առումով, քանի որ նոր շուկան նաև նոր մրցակցության հնարավորություն է ստեղծում: Spurtnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 16-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը, ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Бензоколонка - Sputnik Արմենիա
Ղազախական վառելիքը կլուծի բենզինի շուկայի մենաշնորհային երևույթների խնդիրը

«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ն այժմ նավթամթերք ներկրում է հիմնականում ՌԴ-ից և Իրանից: Այս համաձայնագրով մեր նավթամթերքի շուկան տարբերակվում է, ներկրման լրացուցիչ ուղղություն ենք ունենում, որը նաև լրացուցիչ մրցակցության հնարավորություն կտա, ինչն էլ դրական է թե՛ որակի, թե՛ գնի իմաստով»,- նշեց Ավետիսյանը:

Թե ինչ ծավալի ու ինչ տեսակի նավթամթերքի ներկրման պայմանավորվածություն ունեն երկու երկրներն այս համաձայնագրի շրջանակում՝ այս պահին հայտնի չէ: Այդ տեղեկություններն այս պահին հասանելի աղբյուրներում հրապարակված չեն:

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Առանց հստակ թվային ցուցանիշների տնտեսագետը դժվարացավ գնահատել, թե ինչ ազդեցություն կթողնի այս համաձայնությունը հայաստանյան շուկայի կառուցվածքի վրա և թե ներքին պահանջարկի որ հատվածը կապահովի: Բայց, Ավետիսյանի համոզմամբ, շատ ավելի կարևոր է, որ Հայաստանն իր շուկա հրավիրելով նոր մատակարարին, դա չանի ի հաշիվ նախկին գործընկերների՝ ՌԴ-ի ու Իրանի հետ արդեն առկա հարաբերությունների:

«Բնական է, որ լինելով սահմանափակ պահանջարկ ունեցող երկիր, եթե մենք ավելացնում ենք ներմուծող երկրների թիվը, ապա դա պետք է լինի գործընկերներից մեկի կամ բոլորի հաշվին: Այս գործոնն, իհարկե, կա, բայց կարծում եմ՝ այստեղ ևս հնարավոր է համաձայնության գալ: Դա նորմալ երևույթ է նաև միջազգային շուկայում: Ի վերջո, շուկայում գործում է մրցակցության օրենքը, և ով ավելի էժան ու որակյալ ապրանք է առաջարկում, դու ապրանքը ձեռք ես բերում նրանից»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Թունյանը որոշել է պարզել` բենզինի ամեն լիտրից քանի դրամ է գնում կոնկրետ անձանց գրպանը

Նավթի շուկան, սակայն, ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, ունի բնական մենաշնորհի առանձնահատկություն, ինչի պատճառով էլ այստեղ խիստ կարևորվում է հատկապես մատակարարների հետ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերելը: Այլ կերպ ասած՝ այսօր գնալով էժան նավթի հետևից ու կորցնելով երկարաժամկետ պայմանավորվածություններն ու մատակարարներին, վաղը, երբ նավթի համաշխարհային գինը դարձյալ բարձրանա, էժան նավթ առաջարկող կարող է այլևս չլինել:

«Որքան էլ մենք Ղազախստանից նավթամթերք ներկրենք, մեր հիմնական գործընկերներն այս շուկայում միևնույն է շարունակելու են մնալ Ռուսաստանն ու Իրանը: Իմ մտավախությունն այն է, որ մենք հանկարծ չունենանք շահերի որոշակի անհավասարակշռություն կամ եղած երկարաժամկետ պայմանավորվածությունների խախտում: Բացի տնտեսականից, այստեղ կա նաև քաղաքական շահ, և այդ քաղաքական շահերն, ի վերջո, տնտեսական ձևակերպում են ստանում»,- ընդգծեց տնտեսագետը:

Ара Галоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մոնոպոլիա՞, թե՞ օլիգոպոլիա. որն է բենզինի շուկայում առկա հիմնական խնդիրը

Նշենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված համաձայնագրի նախագծում միջպետական այս գործարքի տնտեսական մանրամասները  ներկայացված չէն: Հայտնի է միայն, որ կողմերը պայմանավորվել են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը կազմել ու միմյանց ներկայացնել հաջորդ տարվա փոխադարձ առևտրի ապրանքների ամբողջական ցանկը:

Բայց մինչ այդ կողմերը դեռ պետք է ներպետական ընթացակարգերով վավերացնեն ստորագրված համաձայնագիրը: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե նավթամթերքի ներկրման ինչ ծավալներ է Ղազախստանից ակնկալում Հայաստանի իշխանությունը:

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին, երբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը քննարկվում էր ՀՀ կառավարության նիստում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ Ղազախստանից էժան վառելիքի ներկրման արդյունքում , ՀՀ վառելիքի շուկայում մրցակցություն կստեղծվի, ինչը դրական կազդի նաև բենզինի շուկայի վրա:

ՏՄՊՊ հանձնաժողովը մատնված է անգործության. տնտեսագետը՝ բենզինի շուկայի մասին

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ հիշեցրեց, որ ինչպես ՌԴ-ից, այնպես էլ Ղազախստանից ներկրվող նավթամթերքը, ու մասնավորապես բենզինը ազատված են լինելու մաքսատուրքից, ինչը նշանակում է՝ երկու երկրներն էլ հավասար մրցակցային պայմաններ են ունենալու:

Լրահոս
0