ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն բնակավայրերում վերջին օրերին իրականացրած փաստահավաք աշխատանքների լուսանկարները:
Լուսանկարներում Ադրբեջանի հրետակոծությունից տուժած հայկական գյուղերի ավերված ու կիսավեր տների պայթած արկերի կտորների ու բնակելի տներում դրանց թողած հետքերի վկայություններն են, ինչպես նաև ՄԻՊ-ի ու խաղաղ բնակիչների զրույցների կադրերը:
«Գարուշ ջան, տղաներդ կմեծանան և կիսատ թողածդ ավարտին կհասցնեն». հրաժեշտ` 31-ամյա մայորին
«Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ աշխատանքային փաստահավաք առաքելությամբ այս օրերին Տավուշի մարզում գտնվող ՄԻՊ-ն ավել վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծումը եղել է թիրախային:
Կարիք չկա կամավորական խմբերով մեկնել Տավուշ. Արծրուն Հովհաննիսյան
ՄԻՊ–ն ընդգծել էր, որ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու համար Ադրբեջանը կիրառել է մարդկանց խոշտանգող ու անդառնալի վնաս հասցնող զինատեսակներ, ինչը ոչ միայն բացարձակ դատապարտելի է, այլև միջազգային նորմերով արգելված: