ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Faecbook–ի իր էջում «Կառուցենք Հայաստանը նորովի հեշթեգով» հերթական տեսանյութն է հրապարակել։
Տեսանյութը վերաբերում է Սյունիքի մարզին, որտեղ մի շարք աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես Կապանում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրով նախատեսվում է նորոգել 26 շենքի տանիք։ Ծրագրի արժեքը 212.4 մլն դրամ է, կառավարության ֆինանսավորումը` 127.4 մլն, համայնքինը` 84.9 մլն։
Ասֆալտապատվում են համայնքի փողոցները։ Ծրագրի արժեքը 153.6 մլն դրամ է, կառավարության ֆինանսավորումը` 84.4 մլն, համայնքինը` 69.1 մլն։ Կառուցվում են լուսավորության համակարգեր։ Ծրագրի արժեքը 80.9 մլն դրամ է, կառավարության ֆինանսավորումը` 48.5 մլն, համայնքինը` 32.3 մլն։
Բարեկարգվում է Կարեն Դեմիրճյանի անվան այգին, որի տարածքը 2000 քմ է։ Ծրագրի արժեքը 106.1 մլն դրամ է, որից 42.4 մլն–ը ֆինանսավորում է կառավարությունը, 36.6 մլն–ը` համայնքը։
Սիսիան համայնքի 5 բնակավայրեր համալրվել են գյուղատնտեսական մեքենասարքավորումներով։ Ծրագրի արժեքը 41.7 մլն դրամ է, կառավարության ֆինանսավորումը` 22.9 մլն, համայնքինը` 18.7 մլն։
Վերանորոգվում են Սիսիանի 8, ինչպես նաև Դարակերտ բնակավայրի 5 բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի արժեքը 1.1.9 մլն դրամ է, կառավարության ֆինանսավորումը` 56 մլն, համայնքինը` 45.8 մլն։