ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաները, բախման հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» (վարորդ՝ Արթուր Ն․, ծնված 1979 թ․) և «Կիա» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանեկան խնջույքի ժամանակ
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անահիտ Գ․-ն (ծնված 1990 թ․), Սուսաննա Հ․-ն (ծնված 2011 թ․), Լիլիթ Հ․-ն (ծնված 2014 թ․) և Հակոբ Հ․-ն (ծնված 2019 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել