00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են հրավիրել ու բացատրել` ինչն ինչոց է

© Photo / official site of the President of RAЧрезвычайный и полномочный посол Украины в Армении Ивана Кулеба после вручений верительных грамот президенту Армении (30 января 2020). Еревaн
Чрезвычайный и полномочный посол Украины в Армении Ивана Кулеба после вручений верительных грамот президенту Армении (30 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին տեղեկատվություն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին։ Այդտեղ հուլիսի 12-ից Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է ծավալում:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Боевая позиция Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
«Ուշքն ու միտքը ծառայությունն էր»․ մանրամասներ զոհված զինծառայողների մասին

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ–ն հայտարարություն էր արել։ Շավարշ Քոչարյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականն այդ առնչությամբ։

Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանում իրավիճակի սրմամբ, ինչի հետևանքով հրետակոծվում է Թովուզի շրջանը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ էր արել կողմերին առավելագույն ջանքեր ներդնել իրավիճակի կարգավորման համար և ուղիներ փնտրել հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Կոչ եք անում կոնֆլիկտը հարթել՝ հիմնվելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքների, ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված № 822, 853, 874 և 884 հռչակագրերի հիման վրա: Ուկրաինական կողմն իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»,-նշված էր հայտարարության մեջ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Город Берд, Тавушская область - Sputnik Արմենիա
«Շան տեղ մի դիր». Նարինե Աբգարյանի հայրը կրակոցների տակ մորի է հավաքում Բերդում

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ մարտերի հետևանքով մահացել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։

ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել է, որ մահացել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Հայկական բանակում երկու զոհ կա. ՊՆ

Լրահոս
0