Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսում գիշերը խաղաղ է անցել։ Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Մանուկյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է գյուղում։
«Որ հավատաք` Մովսեսում խաղաղ է» խորագրով տեսանյութում երևում է, թե ինչպես է հոգևորականներից մեկը թառ նվագում։
Օգտատերերին տեսանյութը դուր է եկել, և շատերն են տարածել այն։ «Կարոտել եմ Մովսեսը ու ձեզ... Աստված ձեզ հետ»,-տեսանյութը մեկնաբանել է օգտատերերից մեկը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:
«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։
Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։
Հակառակորդն այժմ էլ թիրախավորել է Բերդ քաղաքը. ՊՆ