00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ կառուցված ավանդական պոչամբարներից

© Sputnik / Aram NersesyanХвостохранилище Арцваник в Капане
Хвостохранилище Арцваник в Капане

 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է վերանայել Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտում դեռևս խորհրդային տարիներից գործող մեթոդները:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայաստանը հրաժարվում է վերընթաց մեթոդով պատնեշի կառուցմամբ պոչամբարներից: Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Загрязненная река у монастыря Ахтала - Sputnik Արմենիա
Ահազանգ. Ախթալայի պոչամբարի հարակից ձորն աղտոտված է թափոնաջրերով

«Մենք ուզում ենք այս դրույթն ամրագրել, որպեսզի հետագայում արդեն տնտեսվարողը կա՛մ վարընթաց մեթոդը կիրառի, կա՛մ կենտրոնական (center line)՝ըստ տեղադիրքի և մնացած հատկանիշների։ Բայց նպատակը մեկն է եղել՝ փորձել ձերբազատվել վերընթաց պատնեշի մեթոդով պոչամբարների կառուցումից Հայաստանում»,- ասաց նա։

Ներկայացված փոփոխությունը, սակայն, վերաբերում է միայն նոր ընդերքօգտագործման թույլտվություններին: Հայաստանում արդեն առկա լցված ու լքված պոչամբարների հարցը նոր օրենքը չի լուծելու:

Թեղուտի շահագործումը դադարեցվել է փլուզման եզրին հայտնված պոչամբարների պատճառով

«Եթե հարցը նրան է հասնում, որ պետք է դադարեցում լինի թույլտվության, այդ պարագայում նոր մեր լիազոր մարմնի դերակատարությունը կա, բայց մնացածը մեր իրավասության հարցը չէ»,- ի պատասխան պատգամավորների բարձրացրած խնդրի՝ ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև նոր ընդերքօգտագործման թույլտվություններ տրամադրելու՝ դեռ խորհրդային տարիներից Հայաստանում մնացած մեթոդը:

Վարդանյան. «Պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, խնդիրը լուրջ է»

«Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր նախագծերը բերվում են խորհրդային տարիներին իրականացրած հետազոտությունների հիման վրա: Իսկ պաշարը դա ընդերքում կիլոգրամներով պահված պաշարը չէ: Ամեն տարի՝ կախված միջազգային գներից, իրենց տեխնիկատնտեսական ցուցանիշներից ու կիրառվող տեխնոլոգիաներից, տարբեր գնահատականներ կարող են տրվել: Այսինքն՝ դա տարեցտարի փոփոխվող տվյալ է»,- նշեց Շուշանյանը:

Առաջարկվող փոփոխությամբ, տնտեսվարողը պետք է նոր ուսումնասիրության տվյալներ ներկայացնի ու նաև նշի, թե ինչ նորագույն տեխնոլոգիաներով է պատրաստվում իրականացնել արդյունահանումը:

Եթե տեսչական մարմինը բացահայտնի, որ տնտեսվարողի ներկայացրած տվյալներն արժանահավատ չեն կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա լիազոր մարմինը դրանք շտկելու համար տնտեսվարողին հստակ ժամանակ կտրամադրի՝ ոչ մետաղական հանքավայրերի համար` մինչև 30 օր, մետաղական հանքավայրերի համար` մինչև 120 օր:

Министр охраны природы Армении Эрик Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում 44 լքված պոչամբար և 5 հանքավայր կա. որոշ տեղերում վիճակն աղետալի է

Եթե նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինը այդ հիմքով մերժում է դիմումը և 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ներկայում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Բնապահպաններն ահազանգում են, որ պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա:

Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները

Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող բնապահպանական աղետներից: Ռիսկայնությունը հատկապես մեծանում է՝ կախված այն հանգամանքից, որ պոչամբարները հիմնականում գտնվում են համայնքներին մոտ տարածքներում, կամ բարձրադիր դիրքերում:

Լրահոս
0