Երևան, 13 Հուլիսի -Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին է փոխանցել Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ շեֆ-խոհարարի պատրաստած քաղցրավենիքը: Տեղեկությունը հայտնում է բժշկական կենտրոնի Facebook-յան էջը ։
«Շնորհակալություն, Ֆրանսիա։ Շնորհավոր ազգային տոնդ: Նշենք, որ Ֆրանսիայի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գործընկերությունն ու բարեկամությունն էլ ավելի են ամրապնդվել ֆրանսիացի բժիշկների այցի շնորհիվ»,- նշված է բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Դեսպանի անունից նվերը բժշկական անձնակազմին է հանձնել դեսպանության կցորդ Առնո Շաֆանժը:
Նշենք, որ հունիսի 15-ին և 24-ին ֆրանսիացի բժիշկների երկու խումբ ժամանել է Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Առաջին խումբը գլխավորում էր բժիշկ Ալեքսանդր Մինյոնը, իսկ երկրորդը՝ Լորան Փափազյանը։
Հուլիսի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 32 490-ի։ Վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակի 339 նոր դեպք։ Կորոնավիրուսից մահացել են 581 քաղաքացի։ Բուժվածների թիվը կազմում է 20 729։ Ներկայումս բուժում է ստանում 10996 մարդ։
Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 12-ը: Այդ ընթացքում արգելված են հավաքներն ու հանրահավաքները։ Ներդրվել է պարտադիր դիմային ռեժիմ։