2020թ.–ի հուլիսի 10–ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը։ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում Հայաստանի գավաթակիր դարձավ «Նոան»։
«Նոա» - «Արարատ-Արմենիա» եզրափակիչը թերևս լավագույն խաղն էր հայկական թիմերի միջև 2019/20 մրցաշրջանում:
Տասը գոլ, լարված պայքար, գերկամային որակներ, հաղթելու մեծ ցանկություն։
Հանդիպման մեկնարկից 29 րոպե անց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3:0 հաշվով, բայց երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվեց վերջնական հաշիվը՝ 5:5:
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
Ի վերջո, հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դարձավ «Նոան»:
Մի քանի օրից՝ հուլիսի 14-ին, «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում որոշվելու է Հայաստանի չեմպիոնը:
Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» իր տիտղոսը պաշտպանելու համար այդ խաղում բավարարում է ոչ-ոքի հաշիվը:
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը