ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և Վիկտորյա Բեքհեմի որդին` Բրուքլինը, ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն` Նիկոլային, որը մեծահարուստ մեդիամագնատ Նելսոն Փելթցի դուստրն է։ The Mirror–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զույգն արդեն նշանվել է։
21-ամյա լուսանկարիչ Բրուքլինն արդեն 7 ամիս է` հանդիպում է 25-ամյա Նիկոլայի հետ։ Նրանց ծանոթները պնդել են, որ նշանադրության մասին պատմել է հենց Բրուքլինը։
«Բրուքլինը Լոս Անջելեսի ընկերներին է ասել, որ ինքն ու Նիկոլան նշանվել են», – ասել է Mirror–ի աղբյուրը։
Բեքհեմների ընտանիքի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, բայց ԶԼՄ–ները գրում են, որ Բրուքլինի ծնողները` Դևիդը և Վիկտորյան, ուրախ են իրենց որդու համար։
«Ժորիկ, մերոնքականներից չենք գողանում»․ Գալուստյանը «գրավել է» Քարդաշյանի բաժանորդներին
Հայտնի է, որ զույգն ապրում է Նյու Յորքի արվարձանում գտնվող առանձնատանը։ Մոդել Նիկոլա Փելթցը մեծահարուստ Նելսոն Փելթցի 10 երեխաներից մեկն է։ Փելթցի կարողությունը գնահատվում է 1.3 մլն ֆունտ ստեռլինգ, Բեքհեմներինը` 350 մլն։