ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մեգաճանաչումը սոցցանցերում հանգիստ չի տալիս երգիծաբան Միխայիլ Գալուստյանին։
Նա նախանձել է Instagram-ում Քարդաշյանի բաժանորդների քանակին։ Ինչպես հայտնի է՝ մոդելն ավելի քան 178 միլիոն բաժանորդ ունի, իսկ Գալուստյանը՝ 12 միլիոնից մի քիչ ավելի։
Միխայիլը որոշել է գրավել Քարդաշյանի երկրպագուներին։ Նա տեսանյութ է հրապարակել ու «անհավանական հնարք» ցուցադրել։
«Դիմավորեք յուրահատուկ փողոցային մոգությունը ժամանակակից մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից։ @kimkardashian-ի բաժանորդներին գողանալու ֆոկուսը։ Հնարքը լավ պատրաստություն է պահանջում ու մի՛ փորձեք դա տանը կրկնել», - մեկնաբանել է Գալուստյանն իր տեսանյութը։
Կադրերում երևում է, որ նա «կախարդում» է երկու հեռախոսները, ինչի արդյունքում բոլոր բաժանորդներն անցնում են Գալուստյանին, իսկ Քարդաշյանին ոչինչ չի մնում։
View this post on Instagram
Նրա ընկերներն ու երկրպագուները միանգամից արձագանքել են տեսահոլովակին։
Առաջիններից է մեկնաբանել հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։
«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չենք գողանում», - գրել է Մարտիրոսյանը։
«Դարի առևանգումը», «Հզոր է», «Ես կգողանայի ոչ թե Քիմի բաժանորդներին, այլ հենց Քիմին», «Հայերն ամեն դեպքում իրար մեջ կպայմանավորվեն», «Քիմը շուտով նախագահի կին է դառնալու, այնպես որ, նման կատակները վտանգավոր են», - գրել են Գալուստյանի բաժանորդները։
Հիշեցնենք, որ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր «Утомленные солнцем(«Արևից քշվածերը») թիմը։ Միխայիլը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Թեթևաբարո տատիկը», «Ուժեղ բնավորությամբ նվերը» և այլն։ Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի՝ կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել