ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա:
Հրդեհների վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ ԱԻՆ-ը՝ համեմատության համար նշելով, որ 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել էր 2104 հրդեհ, որից 774-ը Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել էր 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:
Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ի երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, իսկ հունիսի 26–ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։