ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։
«2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել։ Այդ ընթացքում վերջինիս հայրը՝ Երևանի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նշենք, որ դեպքը մեծ հնչեղություն էր ստացել. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես անդրադարձել էր դրան` ասելով, որ բժիշկների դեմ բռնությունները պետք է դատապարտվեն` անկախ դեպքի մանրամասներից:
Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել
Նման քայլի դիմողները, ըստ նրա, պետք է պատժվեն։ Մինչ բժշկի հետ վիճաբանությունը երիտասարդը կոտրել էր ընդունարանի բժշկի սեղանի ապակին, վնասել վիրաբուժականի դուռը, պատռել սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: