ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակված 5 անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է։ Գուրջաանիի հանրային առողջության կենտրոնը հայտնում է, որ նա այժմ Բոչորիշվիլու անվան կլինիկայում է։
Նշվում է, որ վարորդը Չումլակի գյուղ է գնացել դեղձի խմբաքանակի հետևից։
Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացուն սահմանին ստուգել են, բայց թեստի պատասխանն այդ պահին բացասական է եղել։ Իսկ ահա կրկնակի թեստը դրական արդյունք է տվել։
Այժմ պարզվում է այն անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է վարորդը։ Մասնագետները կարծում են, որ նա վարակվել է Վրաստան ժամանելուց առաջ։
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում
Պաշտոնական վիճակագրության համաձայն ՝ հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 968–ի։ Բուժվել են 844–ը, մահացել՝ 15–ը։
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 30 000–ի սահմանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. Փաշինյան