00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված 2 դիմում է ներկայացրել պարետին

© Sputnik / Asatur Yesayants Арман Татоян
Арман Татоян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻՊ դիմումներում ներառվել են ռեստորանային ոլորտի աշխատակիցների դժգոհություններն ու առաջարկները։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել պարետատուն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Полицейские с железными заслонами у здания суда первой инстанции общей юрисдикции административного района Шенгавит после окончания заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ հավաքված ռեստորանների աշխատակիցներին

Գրություններից մեկը վերաբերում է դեռ մայիսի 20-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և ՄԻՊ-ը համապատասխան գրություն է ուղարկել պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները:

«Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։ Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել նաև այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն):

Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն

Օմբուդսմանի գրասենյակից տեղեկացնում են, որ կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան ևս գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է պարետատուն։

Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Ռեստորանները վարակի աղբյո՞ւր են․ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգել է Թորոսյանի ասածը

«Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակիցները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Ռեստորանների հայկական միությանը խիստ անհանգստացրել է Թորոսյանի կոչը. նրանք առաջարկ ունեն

Հիշեցնենք՝ ռեստորանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք վարչապետի հետ հանդիպում էին պահանջում՝ իրենց հետագա քայլերը հասկանալու համար, սակայն մինչ կառավարությունը կարձագանքեր հավաքվածների պահանջին, ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է ու բերման ենթարկեց մասնակիցներից մի քանիսին:

 

Լրահոս
0