https://arm.sputniknews.ru/20200709/David-Tonoyann-u-CHJH-despany-qnnarkel-en-mijazgayin-anvtangutyann-arnchvogh-harcer-23672327.html
Դավիթ Տոնոյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
Դավիթ Տոնոյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
Sputnik Արմենիա
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: 09.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-09T18:38+0400
2020-07-09T18:38+0400
2020-07-09T19:19+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/09/23672174_0:52:1001:618_1920x0_80_0_0_617af2207f8114825530c254dc631545.jpg
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/09/23672174_0:0:985:618_1920x0_80_0_0_f388a77ca249150ed9634931d10b674f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխարհ, չինաստան, դավիթ տոնոյան
հայաստան, աշխարհ, չինաստան, դավիթ տոնոյան
Դավիթ Տոնոյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
18:38 09.07.2020 (Թարմացված է: 19:19 09.07.2020) Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացօթյա ձևաչափով հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:
«Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար: