ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են Ռուսաստանի օրվա տոնակատարությունները հունիսի 12-ից տեղափոխել հուլիսի 1։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նման նախաձեռնությամբ է հանդես եկել Հանրային պալատի անդամ, ազգային ծնողական կոմիտեի նախագահ Իրինա Վոլինեցը։
Հասարակական գործչի կարծիքով՝ ռուսաստանցիներից շատերը հունիսի 12-ը կապում են Խորհրդային Միության փլուզման հետ, ոչ թե երկրի անկախության։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի քաղաքացիների զգալի մասը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին` խնդրում եմ ՌԴ կառավարությանը հանձնարարել իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք հարկավոր են քվեարկության ավարտի օրը՝ հուլիսի 1-ը, որպես Ռուսաստանի օր հաստատելու, այդ օրը պետական տոն և ազատ օր հայտարարելու համար»,- նշված է նրա ուղերձում։
ՌԴ Սահմանադրական փոփոխությունների տեքստն ընդունվել է հուլիսի 1-ի համառուսաստանյան քվեարկության արդյունքում, ուժի մեջ է մտել հուլիսի 4-ից։ Ընդհանուր առմամբ Սահմանադրության մեջ 206 փոփոխություն է արվել։
Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը
ՌԴ Սահմանադրական բարեփոխումներին կողմ են քվեարկել ռուսաստանցիների 77,92%-ը, դեմ` 21,27%-ը։ Ըստ ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների՝ մասնակցությունը կազմել է 67,97%։ ՌԴ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը մի քանի օր է տևել` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։
Բացառիկ կադրեր․ ռուսաստանցի լրագրողը ցույց է տվել՝ ինչպես է ձայնագրվել Պուտինի ուղերձը