00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:14
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян принял председателя и секретаря парламентской фракции "Мой шаг" Лилит Макунц и Акоба Симидяна (25 марта 2019). Еревaн
Президент Армен Саркисян принял председателя и секретаря парламентской фракции Мой шаг Лилит Макунц и Акоба Симидяна (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կլինեն քննարկումներ, որոնց արդյունքում էլ կորոշվի` նախագահին հնարավորություն կտրվի՞ նշանակել ՍԴ երեք դատավորներին, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Իմ քայլը» խմբակցության հետ մասնավոր հանդիպումների ժամանակ նույնպես առաջարկել է քննարկել նախագահին Սահմանադրական դատավորներից երեքին նշանակելու լիազորություն տալու հարցը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Սարգսյանն առաջարկում է ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահին

Հայտնել էինք, որ երեկ` հուլիսի 7-ին, Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, առաջարկել ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահի ինստիտուտին։

Գործող օրենքով ՀՀ նախագահը ոչ թե նշանակում է ՍԴ դատավորներին, այլ առաջարկում թեկնածուների, որոնց հարցը վճռվում է Ազգային ժողովում, պատգամավորների քվեարկությամբ։

«Քանի որ հիմա Արդարադատության նախարարությունը ձևավորել է աշխատանքային խումբ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, հենց այդ դաշտում էլ այդ հարցը պետք է քննարկվի։ Բնականաբար, քննարկումներ պետք է լինեն, որոնց կմասնակցեն ինչպես նախագահականից ներկայացուցիչներ, այնպես էլ օրենսդիր ու գործադիր մարմնից, դատավորների խորհրդից»,–ասաց Մակունցը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է հավանական, որ նախագահին նման լիազորություն կտրվի, քանի որ վերջին շրջանում նախագահի լիազորությունները միայն կրճատվում են։ Մակունցն արձագանքեց, որ եթե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու փաթեթը նախագահի համար անընդունելի լիներ, ապա նա ուղղակի չէր ստորագրի այն։

 Встреча президента Армена Саркисяна с председателем Национального Собрания Араратом Мирзояном (25 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեծ հաճույքով կստորագրեմ. ԱԺ նախագահը սպասում է օրենքով նախատեսված ժամկետը լրանալուն

«Նախագահին լիազորություններից զրկելու կամ դրանք նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող»,–ասաց Մակունցը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։ Փոփոխության համաձայն` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվել, բայց նա շարունակում է աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել:

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով դադարեցվեց սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից ստորագրելու լիազորությունը:

Նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին՝ կեսգիշերն անց։

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

Լրահոս
0