ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ անվանում են «մեյքափի գուրու», երկրպագուներին հայտնել է իր նորածնի անունը։
Նա իր տղային հայկական և ֆրասիական ծագում ուենցող անունով է կնքել` Գասպար։ Ավետիսյանն իր Instagram–ի «սթորի» բաժնում նպատմել է, որ ծննդատնից դուրս գրվելուց հետո տանը նրան անակնկալ է սպասել` ամուսինը տոնական օր է կազմակերպել իր համար։
Տոնական մթնոլորտն ամբողջացնող տորթի վրա էլ գրված է Ավետիսյանի տղայի անունը։ Իսկ թե ինչու է հենց Գասպար անվանել նորածնին, նա դեռևս չի մանրամասնել։
Նշենք, որ Գոհար Ավետիսյանի տղան ծնվել էր նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Հետևորդներն ի սրտե շնորհավորել են նորաթուխ մայրիկին։
Ավետիսյանը ծնունդով Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։