00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեր խմբակցության մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտավոր է». Գորգիսյան

© Sputnik / Asatur YesayantsДепутат фракции "Елк" Геворк Горгисян в защитной маске на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн
Депутат фракции Елк Геворк Горгисян в защитной маске на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմությունն ԱԺ մեծամասնությանը մեղադրում է մեկուսացման փոխարեն ԱԺ նիստին ներկայանալու համար:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ «Իմ քայլի»` ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորները մասնակցում են ԱԺ նիստին:

«Գիտենք, որ ձեր խմբակցության մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտավոր է, ու 14 օր չեն մեկուսացել ու ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման: Հիմա բոլորով հավաքվել ենք այստեղ` քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունն այնքան էլ հասկանալի չէ»,- ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով` ԱԺ օրակարգում ներկայացրած բոլոր նախագծերը կարող էին քննարկել սեպտեմբերին՝ առանց վտանգելու պատգամավորների առողջությունը:

Замминистра обороны Армении Габриел Балаян во время брифинга в Республиканском сборном пункте (29 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

Նիստը նախաձեռնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը չհամաձայնեց Գորգիսյանի հետ՝ նշելով, որ ԱԺ-ն արձակուրդում չէ ու կարող է իրեն թույլ տալ մեկ օր ավել նիստ գումարել:

«Իսկ եթե տեղեկություն ունեք, որ ինչ-որ մեկը պետք է մեկուսացած լինի ու ներկա է այստեղ այս պահին, կխնդրեմ բարձրաձայնեք: Գուցե այդ հայտարարությունից հետո ԱԺ նախագահը քայլեր ձեռնարկի»,- ասաց Գաբրիելյանը:

Գորգիսյանը շեշտեց, որ դահլիճում ներկա են մարդիկ, որոնց մասին մամուլում հրապարակումներ են եղել, բայց 14 օրը չի լրացել: Պատգամավորը, սակայն, անուններ չտվեց:

Պատգամավորների երկխոսությանը միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ դահլիճում մեկուսացման ու ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորներ չկան:

«Այն պատգամավորները, որոնք նախկինում եղել են կորոնավիրուսով հիվանդ, օրինակ` տիկին Պողոսյանը, նրա դեպքում արդեն 16 օրն է լրացել, և նա թեստի բացասական պատասխան ունի, կազդուրված է, առողջացած է, ինչի առթիվ բոլորիս շնորհավորում եմ»,- ասաց Միրզոյանը:

Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մասին է, որի վարակված լինելու մասին հայտարարվել էր հունիսի 24-ին:

Հիշեցնենք՝ 2020թ–ի հունիսի 18-ին խորհրդարանն ավարտել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը:

Դրանից հետո ԱԺ-ն արդեն մի քանի արտահերթ նիստ է գումարել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29 820-ի։

Լրահոս
0