00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Էկոնոմիկայի նախարարությունը ձախողե՞լ է. ինչու է գյուղմթերքը թանկացել

© Sputnik / Mikhail ChernyakhovskyСурен Парсян
Сурен Парсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջին անհրաժեշտության պարենամթերքի, մասնավորապես, պտուղ-բանջարեղենի գնաճի պատճառներին:
Պարսյան. «Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը»

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ գյուղմթերքի շուկայում նման գնաճ հազվադեպ է եղել վերջին տարիների ընթացքում, սակայն այդ երևույթը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ:

Уборка картофеля - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը

«2016թ.-ից սկսած՝ մեր գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցում, անցալ տարի անկումը կազմեց մոտ չորս տոկոս, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում հաջորդ տարվա վրա, այսինքն՝ 2019թ-ի բերքի մի մասն իրացվում է հաջորդ տարվա ամիսների ընթացքում: Էական նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում կրճատվել են գյուղատնտեսության ոլորտի ներդրումներն ու վարկերը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Պարսյանի փոխանցմամբ՝ գյուղատնտեսությամբ զբաղված է մեր բնակչության մեկ երրորդը, և ՀՆԱ-ի 20-23 տոկոսը բաժին է ընկնում հենց այս ոլորտին: Տնտեսագետը ցավով է նշում, որ նախորդ տարվա ընթացքում կառավարությունը որոշեց, որ մեզ գյուղնախարարություն պետք չէ, մինչդեռ այս ոլորտը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, հետևաբար պետք է լինի պատասխանատու պաշտոնյա ոլորտի ցուցանիշների համար:

«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից

«Գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերի կատարողականի նկատմամբ վրահսկողությունն այժմ շատ ցածր մակարդակի վրա է: Մասնավորապես նախորդ տարվա պաշտոնական տվյալների համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը, օրինակ՝ գյուղացիական տնտեսությունների աջակցության, հացահատիկի ցանքատարածությունների ընդլայնման, ոռոգման ցանցի բարելավման հարցերում: Չկա գեթ մեկ ծրագիր, որն ավարտին հասցված լինի»,- նշեց տնտեսագետը:

Министр сельского хозяйства Армении Артур Хачатрян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Փաշինյանը հանձնարարել է ստուգել գյուղմթերքի գների բարձրացման պատճառը»

Պարսյանի խոսքով՝ գնաճի վրա ազդել են նաև այս տարվա ապրիլյան ցրտահարությունը, որը կտրուկ նվազեցրեց բերքատվությունը, նաև առանձին դեպքում հատկապես Արարատյան դաշտավայրում կորոնավիրոսով պայմանավորված աշխատանքների դադարեցումը, ինչպես նաև պարարտանյութերի մատակարարումների խաթարումը:

Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2020թ-ի հունիսին՝ 2019-ի համեմատ արձանագրվել է 4.6% գնաճ։ Մրգի ապրանքախմբում գնաճի ցուցանիշը կազմել է 14.2%:

Լրահոս
0