00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոնթե» ջերմատեսիլներ և ՀՀ–ում արտադրվող «Կալաշնիկով». Փաշինյանն այցելեց գործարան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил завод по производству автоматов "Калашникова" (7 июля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян посетил завод по производству автоматов Калашникова (7 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարանում նախատեսվում է արտադրել տարեկան 150 միլիոն փամփուշտ, 50 հազար ինքնաձիգ, նաև այլ սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանը զարկ է տալիս ռազմարդյունաբերությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելեց «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարան։

Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչը վարչապետին պատմեց, որ ձեռնարկությունում նաև օպտիկաէլեկտրոնային սարքեր են արտադրվում։

«Հասկանալու համար, թե ինչպիսի սարքեր են պետք բանակին, ընկերության ինժեներներն աշխատել են առաջնագծում, զորամասերում քննարկել և ուսումնասիրել»,- նշեց նա՝ ցույց տալով հայկական արտադրության, «Մոնթե» անունը ստացած գիշերային ջերմային նշանոցները։ Վարչապետը հպարտությամբ իր ձեռքը վերցրեց ջերմատեսիլները՝ ցույց տալով «Made in Armenia» և «Monte» գրությունները։

Փաշինյանը շրջեց գործարանում, տեսավ, թե ինչպես են տեղում հավաքվում «Կալաշնիկով» ինքնաձիգները։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գործարանում հիմնական արտադրությունը չորս ուղղությամբ է կազմակերպվում. առաջին ուղղությամբ արտադրվելու են փամփուշտներ, որոնց թիվը նախատեսվում է տարեկան 150 միլիոն միավորի հասցնել։ Ընկերությունն արտադրելու է նաև ավտոմոբիլային և հակատանկային տեխնիկաների վերանորոգման համար անհրաժեշտ մասեր։ Եվ վերջապես արտադրության ամենակարևոր մասը հենց զենքն է. տարեկան նախատեսվում է 50 հազար միավոր ինքնաձիգ արտադրել։

Солдаты во время выступления премьер-министра Армении на праздновании Первой республики (28 мая 2019). Сардарапат - Sputnik Արմենիա
Երևանի հեռահար նշանակետը արտահանումն է․ ո՞ր երկրներում են Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հուլիսի սկզբից կսկսեն 7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի ինքնաձիգ թողարկել՝ արտադրող գործարանի լիցենզիայով։ Առաջին փուլում ինքնաձիգների հավաքման համար բաղադրիչ մասերը կմատակարարի Ռուսաստանի Իժևսկի մեխանիկական գործարանը, իսկ հետագայում արտադրության ամբողջական շղթան կկարգավորի Երևանում գրանցված «Նեյտրոն գիտաարտադրական միավորում ՓԲԸ»-ն։ Պայմանագիրը կնքվել է մայիսի 15-ին, լիցենզիան 10 տարով է և տարեկան մինչև 50 հազար ինքնաձիգի արտադրություն է ենթադրում։

Իր արդյունավետությամբ, պարզությամբ և հուսալիությամբ «Կալաշնիկովը» աշխարհի լավագույն ինքնաձիգն է համարվում, 55 երկրի սպառազինության մաս կազմում և տարբեր ժամանակներում լիցենզիայով թողարկվել է 12 պետություններում։

Արցախի դպրոցներում ուսումնասիրում էին Կալաշնիկովի ինքնաձիգն ու բոբսիկ խաղում. տեսանյութ

Լրահոս
0