https://arm.sputniknews.ru/20200707/dimak-chkrelu-hamar-tuganqnern-arayjm-chen-barcrana-23646769.html
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց
Sputnik Արմենիա
Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում էր տուգանք 20.000 դրամի չափով, իսկ փակ տարածքներում՝ 50.000 դրամ։ 07.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-07T17:37+0400
2020-07-07T17:37+0400
2020-07-07T17:41+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/55/23585579_0:0:1600:901_1920x0_80_0_0_6f1fcd40ab74eac59f7ba6935d7b82ce.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/55/23585579_119:0:1528:1057_1920x0_80_0_0_a70477c55aaf0db07ea06ee7d434b6c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «իմ քայլը» խմբակցություն, աժ (ազգային ժողով)
հայաստան, «իմ քայլը» խմբակցություն, աժ (ազգային ժողով)
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց
17:37 07.07.2020 (Թարմացված է: 17:41 07.07.2020) Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում էր տուգանք 20.000 դրամի չափով, իսկ փակ տարածքներում՝ 50.000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր շրջանառությունից հանել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը։ ԱԺ պաշտոնական կայքում նշված է, որ հեղինակը հետ է վերցրել այն։ Նշենք, որ նախագծի հիմնական զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պետք է լիներ։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում` 50.000 ՀՀ դրամ։
Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։