ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Չանախ» կաթնամթերքի գործարանում խախտումներ են հայտնաբերվել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
«Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախի» կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Չանախ»-ի թթվասերի և կաթնաշոռի արտադրությունը։ Նշվում է, որ ընկերությանը ժամանակ է տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու համար: