https://arm.sputniknews.ru/20200707/ays-angam-ahazangy-kexts-cher-meridiani-motakayqum-nrnak-e-haytnabervel-23646984.html
Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել
Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Հայտնաբերված նռնակն ու 23 հատ փամփուշտները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։ 07.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-07T17:56+0400
2020-07-07T17:56+0400
2020-07-07T18:03+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2098/13/20981316_0:108:1585:1005_1920x0_80_0_0_ea92242ffc044e9cb433d24ea087be05.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2098/13/20981316_0:58:1585:1055_1920x0_80_0_0_14b0b2bfe65a1f98bae003d0a2883899.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), «մերիդիան» էքսպոկենտրոն, վթար, պատահար, սպանություն, գողություն
հասարակություն , հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), «մերիդիան» էքսպոկենտրոն, վթար, պատահար, սպանություն, գողություն
Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել
17:56 07.07.2020 (Թարմացված է: 18:03 07.07.2020) Հայտնաբերված նռնակն ու 23 հատ փամփուշտները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում նռնակ ու փամփուշտներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, ինչպես նաև 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԻՆ–ը «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերված պայթուցիկի մասին ահազանգ է ստացել։ Դեպքի վայր էին մեկնել փրկարարներն ու սակրավորները։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, թե ռումբ է տեղադրված «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի «Ֆուդկորտում»։ Մարդկանց տարհանեցին, սակայն մասնագետները տեղազննման արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք չհայտնաբերեցին։
Երեկ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կրկին կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։