ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Եթե որոշեմ նախագահի թեկնածություն դնել, ապա չկասկածեք՝ հարյուր տոկոս կդառնամ նախագահ»,-ասում էր Քանյե Ուեսթը 2018թ-ին՝ Power 2 ռադիոյին տված հարցազրույցում։ Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, մոլորակի ամենահարուստ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը իսկական ռումբ պայթեցրեց՝ Twitter-ում հայտնելով, որ որոշել է պայքարել նախագահի պաշտոնի համար՝ 2020թ․-ի ընտրություններում։
We must now realize the promise of America by trusting God, unifying our vision and building our future. I am running for president of the United States 🇺🇸! #2020VISION
— ye (@kanyewest) July 5, 2020
«Եկել է ժամանակը, երբ մենք պետք է իրականացնենք Ամերիկայի երազանքները, վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականները և կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու»,- գրել է Ուեսթը՝ ավելացնելով #2020VISION հեշթեգը։
Թվիթն ավելի քան մեկ միլիոն հավանում հավաքեց և բուռն քննարկումների ու վեճերի առիթ դարձավ համացանցում։ Ցանցի թրենդերում հայտնվեցին ոչ միայն «Քանյե», «Յիզզի»(արտիստի մականուններից մեկը), այլ նաև «Քարդաշյաններ», «Քիմ՝ առաջին տիկին» և «Իլոն Մասկ» բառերը։
Իսկ լրագրողներն իսկույն ևեթ գործի անցան․ սկսեցի ստուգել թեկնածուների անունները դաշնային ցուցակներում. պարզվեց՝ այնտեղ իրոք գրանցված է «Քանյե Դիզ Նաթս Ուեսթը», որը ներկայացնում է Կանաչների կուսակցությունը և որի հաշվին 0 դոլար է։ Գրանցումը թվագրված է 2015-ով։
Դրան հաջորդեցին խոսակցությունները, որ Քանյեն ընտրություններում իր մասնակցության մասին կատակել է՝ այդ կերպ ուշադրություն հրավիրելով իր նոր ալբոմի և GAP բրենդի հետ ֆեյշըն-համագործակցության վրա։ Սակայն բոլորովին վերջերս՝ հունիսին, Ուեսթը 2 միլիոն դոլար նվիրաբերեց ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհված երեք սևամորթների՝ Ջորջ Ֆլոյդի, Ահմադ Հարբըրիի և Բրիաննա Թեյլորի ընտանիքներին։ Ուեսթը Black Lives Matter շարժման առաջնորդներից է և հասցրել է գրավել երիտասարդների սրտերը։ Եվ ուրեմն՝ ո՞վ է «հայերի փեսայի» կողմից, ո՞վ է դեմ և ո՞վ է ծաղրում նրան։
Ո՞վ է կողմ (սփոյլեր՝ մի խումբ միլիարդատերեր)
Հրապարակումից մի քանի րոպե անց Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը, տարածեց ամուսնու թվիթը՝ կցելով Ամերիկայի դրոշը։
— Kim Kardashian West (@KimKardashian) July 5, 2020
Նա ամուսնու գրառումը տարածեց նաև Instagram-ում։ 2015թ․-ին հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին տված հարցազրույցում Քարդաշյանը կես կատակ կես լուրջ հայտարարել էր, որ հավատում է, որ Քանյեն կարող է ԱՄՆ նախագահ դառնալ։
«Նա ցանկացած գործի մեջ ցնցող էներգիա է դնում։ Ես գիտեմ, որ եթե նա որոշի որևէ բանով զբաղվել, կհասնի կատարելության։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել էր Քարդաշյանը։
Քանյեին աջակցող երկրորդ միլիարդատերը Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկն է։ Twitter-ում Քանյեի գրառման տակ նա գրել է․ «Ես լիովին աջակցում եմ քեզ»։ Եվ, երբ օգտատերերից մեկը մեկնաբանել է․ «Ահ, ուրեմն ահա թե ինչու կարող էր այս ամենը սկսվել», Մասկը պատասխանել է․ «Հնարավոր է, որ ամեն ինչ արդեն իսկ սկսվել է»։
You have my full support!
— Elon Musk (@elonmusk) July 5, 2020
Հետաքրքիր է, որ դրանից մի քանի օր առաջ՝ հուլիսի 1-ին, Քանյեն Մասկի հետ լուսանկար էր հրապարակել, մակագրելով․ «Երբ ընկերոջդ տուն ես գնում, ու երկուսդ էլ նարինջ եք գրում»։
Գուցե հենց այդ ժամանա՞կ են Մասկն ու Ուեսթը պայմանավորվել վերջինիս նախագահության մասին, թե՞ պարզապես չափից շատ են հարբել։
When you go to your boys house and you’re both wearing orange 🍊 pic.twitter.com/IyPOdEKaVY
— ye (@kanyewest) July 1, 2020
Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր, «Դալլաս Մավերիքս» բասկետբոլային թիմի և HD Net ընկերության սեփականատեր Մարկ Կյուբանը, որի կարողությունը գնահատվում է 2,3 միլիարդ դոլար, նույնպես աջակցություն է հայտնել Ուեսթին։ «Եթե ես ստիպված եմ լինելու ընտրել Դոնալդ Թրամփի, Ջո Բայդենի և Քանյե Ուեսթի միջև, ես կընտրեմ Ուեսթին»,-գրել է նա Twitter-ում։
If there was Rank Choice voting available and @kanyewest was on the ballot with @JoeBiden and @realDonaldTrump , I would have @kanyewest ahead of @realDonaldTrump. https://t.co/y6r0EVdBeB
— Mark Cuban (@mcuban) July 5, 2020
Ամերիկացի ֆուտբոլիստ Դեմոն Բրայանտը գրել է, որ թքած ունի, թե ով ինչ կմտածի, ինքը քվեարկելու է Քանյեի օգտին։
I’m voting for Kanye west .. I didn’t judge you on your vote don’t judge me on mine 😂
— Dez Bryant (@DezBryant) July 5, 2020
Ո՞վ է դեմ և ո՞վ է ծաղրում (սփոյլեր՝ այս շարքում Սպիտակ տունն է)
Դերասանուհիներ Փերիս Հիլթոնը, Թիֆանի Հեդդիշը և Օկտավիա Սփենսերը (վերջին երկուսը սևամորթներ են) ծաղրել էն ռեփերի որոշումը, յուրաքանչյուրն իր ձևով։ Փերիսը կարճ թիզեր է հրապարակել «Փերիս՝ նախագահ» վերնագրով, որտեղ Սպիտակ տունը վարդագույն է ներկված։
#ParisForPresident ❤️💙👸🏼💙❤️ pic.twitter.com/Sa84ZRJsV3
— Paris Hilton (@ParisHilton) July 6, 2020
Հեդդիշը բառ առ բառ կրկնօրինակել է Քանյեի գրառումը, իսկ Սփենսերը խիստ սաստել է Ուեսթին։
We must now realize the promise of America by trusting God, unifying our vision and building our future. I too am running for president of the United States 🇺🇸! #2020VISION
— Tiffany Haddish (@TiffanyHaddish) July 5, 2020
«Չափազանց շատ հիմարություններ են եղել այսօր, հանգստացեք բոլորդ, գրողը տանի»,- գրել է նա։
Too much foolishness today. #SitAllTheWayDown
— octavia spencer (@octaviaspencer) July 5, 2020
Սպիտակ տան թղթակից Հանթեր Վալկերը Քանյեի գրառումից հետո անհապաղ հայտարարություն է տարածել, ընդ որում՝ սխալ։
«Ինձ թվում է՝ 9 նահանգներում արդեն ուշ է առաջադրվելու համար»,-գրել է նա։
By my count, there are at least nine states where it's already too late for an independent candidate to get on the ballot. https://t.co/5XdLYGh3rk
— Hunter Walker (@hunterw) July 5, 2020
Իրականում Ուեսթն արդեն բաց է թողել ԱՄՆ 6՝ Ինդիանա, Մեն, Նյու-Մեքսիկո, Նյու-Յորք, Հյուսիսային Կարոլինա և Տեխաս նահանգներում առաջադրվելու վերջնաժամկետները։
Քանյեն Թրամփի նախագի՞ծն է
Համացանցի օգտատերերի մեծամասնությունը չի հավատում ռեփերի անկեղծությանը և համարում է, որ նա իր թեկնածությունը դնում է միայն աֆրոամերիկացիների և երիտասարդների ձայները Բայդենից գողանալու համար՝ այդպիսով օգնելով, որ Թրամփը հաղթի։
Նրանք հիշում են, թե ինչպես էր Քանյեն Թրամփի հետ հանդիպման գնացել կարմիր կեպիով, որի վրա Թրամփի նշանաբանն էր՝ «Ամերիկան նորից հզոր դարձնենք», թե ինչպես էր 2019-ին GQ ամսագրին տված հարցազրույցում ասել, որ 2020-ին քվեարկելու է Թրամփի օգտին, և իհարկե՝ հիշեցրել են նրան Քիմի և ԱՄՆ նախագահի ընկերության մասին։ Անցած տարի Քիմին անգամ հաջողվել է Ներկայացուցիչների Պալատին համոզել ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
Ամերիկացի պահպանողական քաղակտիվիստ և մեկնաբան Coreco Ja'Quan Pearson-ը գրում է․
«Եթե Քանյեն իրոք առաջադրվի 2020 թ․-ին (ինչին կասկածում եմ), նա պարզապես կգողանա Բայդենի ձայները։ Երիտասարդներն առանց այդ էլ Բայդենի համար չեն գժվում, բացի դա՝ Քանյեն կգողանա «սևամորթների ձայները»։
If Kanye runs in 2020 (which I’m doubtful he will), he’d only take away votes from Joe Biden. Young people are already unenthusiastic enough as is about Biden’s candidacy but he’d also chip away at Biden’s black support.
— CJ Pearson (@thecjpearson) July 5, 2020
Trump voters are TRUMP voters. His base remains unchanged.
Լրագրող Մարկ Կապուտոն վստահ է, որ Քանյեն Թրամփի նախագիծն է։
«Սկզբում նա աջակցում էր Թրամփին, հիմա մրցելո՞ւ է նրա հետ։ Ոչ, նա պարզապես կտանի Բայդենի ձայները, որպեսզի Թրամփը հաղթի»,- գրում է նա։
Kanye West went from endorsing Trump to claiming he’d run against him —an announcement that benefits the president to the degree it spotlights Biden’s need for black voters & his potential weakness with young voters https://t.co/0m4PUO6s6a
— Marc Caputo (@MarcACaputo) July 5, 2020
Մեմերը
Համացանցում 43-ամյա ռեփերի առաջադրման շուրջ հիմնականում հումորային գրառումներ են։ Օգտատերերը գրում են, որ եթե Քանյեն ԱՄՆ նախագահ դառնա, Սպիտակ տունը կնմանվի Adidas սպորտային կոշիկների տուփի (Ուեսթը սպորտային կոշիկների երկրպագու է, նա ունի սեփական Yeezy ապրանքանիշը, որի շրջանակում անգամ «Արարատ» կոչվող կեդեր է թողարկել)։
Kanye West runs for President.
— Pop Tingz (@ThePopTingz) July 5, 2020
Kim: pic.twitter.com/QiURvV3Dhz
Թվիթերցիները նաև պատկերացնում են, թե Քիմը ինչպիսի ռեալթի-շոու կարող է նկարել Սպիտակ տանը։ «Քիմը՝ տանը» 2020-ի ամենավառ շոուն կդառնա», գրում են նրանք։
Եվ իհարկե՝ բազմաթիվ կատակներ կան «Ահավոր 2020»-ի թեմայով։
White House after Kanye is elected as President. pic.twitter.com/HtybjP0xPY
— Abhishek Mudgal (@AbhishekMudgal_) July 5, 2020
«Սկզբում հրդեհները, հետո կորոնավիրուսը, իսկ հետո Քանյեն որոշեց դառնալ ԱՄՆ նախագահ։ Տարին չի կարող ավելի վատը լինել»,- կատակում են համացանցում։
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը ևս անմասն չեն մնացել։ Ի տարբերություն ամերիկացիների՝ հայերն իրոք ուրախանում են, երազելով «ազգի փեսային» տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իսկ սիրելի Քիմին՝ առաջին տիկնոջ դերում։ Ո՞վ գիտի, գուցե Ամերիկան վերջապես Ցեղասպանությունն էլ ճանաչի, իսկ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը վերջապես իրերն իրենց անուններով կոչի, ոչ թե «ջարդեր», ինչպես դա անում էին Օբաման, Թրամփը, Քլինթոնը և Բուշը։
«Երբ Քիմը առաջին տիկին դառնա, հայերը կդառնան առաջին ազգը, գրազ եմ գալիս»,-գրում են հայ օգտատերերը։
Իսկ քաղաքագետ Հակոբ Բադալյանն առաջարկում է վաճառել Կարապի լճի ջուրը։
«Գովազդային արշավ է պետք սկսել՝ «թրջվիր Կարապի լճում և դարձիր քո երկրի նախագահը»: Կարապի լիճն էդ դեպքում պետք է դարձնել համաշխարհային քաղաքական ուխտատեղի»,-գրել է Բադալյանը՝ ակնարկելով Քանյեի իմպրովիզացիոն համերգը, որի ընթացքում ռեփերը ցատկեց ուղիղ ջրի մեջ՝ հիացնելով հանդիսատեսին։
Քանյե Ուեսթը աշխարհահռչակ հիփ-հոփ կատարող է, դիզայներ, կոմպոզիտոր, պրոդյուսեր։ 2014թ․-ին նա ամուսնացել է Քիմ Քարդաշյանի հետ, զույգը 4 երեխա է դաստիարակում։ 2015թ․-ի ապրիլին Քանյեն միացավ Քիմին՝ վերջինիս պատմական հայրենիք այցելության ժամանակ։ Ուեսթը այցելեց Գառնի, Գյումրի և անգամ անվճար համերգ տվեց հայ երիտասարդների համար Երևանի սրտում՝ Կարապի լճի մոտ։