00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

© Sputnik / Andranik GhazaryanОтражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom
Отражение логотипа Beeline в витрине офиса компании Ucom - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ucom-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Beeline-ի գործարքը որակել է արգելման ենթակա՝ դրա համար ներկայացնելով մի քանի հիմքեր՝ Եսայան եղբայրների դեմ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է Ucom ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ - Sputnik Արմենիա
Չի լինի «Յուքոմ», կլինի «Յունեթ». Եսայանները նոր ընկերություն են հիմնում

Այս առիթով Ucom-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում է, որ այդ գործարքը ենթակա է արգելման մի քանի հիմքերով:

Ըստ Ucom-ի՝ «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։

Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ոչը մինչ այսօր հանդիսանում է Ucom ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), ընկերության գնահատմամբ, խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են Ucom ՓԲԸ սեփականությունը համարվող գաղտնի տեղեկություն:

«Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել և հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար»,- նշված է հայտարարության մեջ:

«Կախարդական կանալիզացիա»․ ինչու են Հայաստանի բջջային օպերատորներն ուզում գնել «Բիլայնը»

Ucom-ը նաև հայտնում է, որ իրենց պնդումներն ու փաստերը ներկայացրել են նաև ՀՀ ՏՄՊՊՀ:

Միաժամանակ Ucom-ը վստահեցնում է նաև, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ միջազգային ատյաններում և ներկա պահին այդ հարցը քննարկում է տեղացի ու արտասահմանցի իրավաբանների հետ:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու համար։

Финансовый директор Группы компаний Галакси Ара Хачатрян - Sputnik Արմենիա
Ucom ընկերության նոր տնօրեն է նշանակվել. Եսայանները չեն հանձնվում

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հաստատեց, որ թե՛ «ՎԵՈՆ Արմենիայի», թե՛ «Թիմի» հայտերը ստացել են այսօր։ Նմանատիպ հայտերի դիտարկման ժամկետը 90 օր է։

«Յուքոմի» նախկին մենեջերներն ուզում են գնել «Բիլայնը»

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom-ը (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

Լրահոս
0