ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում զինծառայողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 3-ին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին պաշտպանության նախարարությունից` հավելելով, որ իրենց հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Մեքենայում 7 ժամկետային զինծառայողներ են եղել։ Նրանք, բարեբախտաբար, չեն տուժել։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Արցախի Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։
6 զինծառայող մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էինն։ Վթարի հետևանքով մեկ ժամկետային զինծառայող էր մահացել` Սարգիս Ղուլյանը։