ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Նախարարը հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:
Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
📣July 3: FM @ZMnatsakanyan will pay working visit to #Artsakh. Meetings with President of Artsakh, President of @Artsakh_Parl & FM to take place. Minister Mnatsakanyan will also have meeting with Archbishop Pargev Martirosyan, Primate of the Diocese of Artsakh.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 3, 2020