ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Ժան Կաստեկսին։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին:
Ֆիլիպ Կաստեկսը համակարգում էր երկիրը մեկուսացման ռեժիմից դուրս բերելու ռազմավարությունը։
Macron nomme Jean Castex Premier ministre (Élysée) #AFP pic.twitter.com/sihCTcJ5OX
— Agence France-Presse (@afpfr) July 3, 2020
Էդուար Ֆիլիպը Ֆրանսիայի կառավարությունը ղեկավարում էր 2017 թվականի մայիսի 15-ից:
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ նա կշարունակի գործադիր մարմնի անդամների հետ ընթացիկ գործեր վարել, քանի դեռ չի նշանակվել նոր կառավարությունը:
Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին