ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայտնի պարուհի, pole dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում կրքոտ տեսանյութ է հրապարակել:
«Յուրաքանչյուր տղամարդ երազում է այդ մասին... Սիրելի կնոջ պատրաստած համեղ ընթրիք»,- տեսանյութին կից գրել է Վարդան:
Посмотреть эту публикацию в Instagram
Նա նշել է, որ բոլոր կանայք էլ կարողանում են ոչ միայն համեղ ուտեստներ պատրաստել, այլև նրբագեղ ու պլաստիկ շարժվել, հրապուրել և կոկետություն անել։ Վարդան գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կոչ է արել չմոռանալ այդ մասին:
Պարուհին կարծում է, որ սիրո և քնքշության դրսևորման համար առիթ պետք չէ։ Վարդայի գրառմանն արձագանքել են երկրպագուները։
«Եթե բոլոր տղամարդիկ գնահատեին այդ ամենը...»,- գրել է մեկը։
«Այնքան գեղեցիկ է, սեքսուալ, բայց էսթետիկ։ Եվ գռեհկություն ոչ մի նշույլ։ Դուք միակն եք, ում մոտ այդպես է ստացվում»,- ավելացրել է մեկ ուրիշը։
«Ինչպես կարելի է այդքան անպարկեշտ գեղեցիկ լինել», - գրել է երրորդը։
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Ձողի վրա պարի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։
Վերջերս նա ամուսնացավ։ Հայտնի պարուհին մինչև վերջին պահը թաքցնում էր իր ընտրյալին և համատեղ լուսանկարներ չէր հրապարակում։ Սակայն հարսանիքից հետո նա վերջապես ներկայացրեց իր ամուսնուն։