ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուրը հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` «#ԹատրոնԱռԹատրոն արդիականացնելու ենք» հեշթեգով։
«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ` 120 մլն դրամով տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ կփոխվի»,–գրել է նախարարը։
Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքն ու հասցեն կունենա. մեկնարկը տրվեց մուրճի հարվածով
Հարությունյանի խոսքով` մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար:
Նշենք, որ 2022-ին կլրանա թատրոնի հիմնադրման 100-ամյակը։
Հիշեցնենք` ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։
Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ
Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Թատրոնի 100-ամյակին ընդառաջ կիրականացվի «Հուշերի քառուղիներ» ծրագիրը։ Դրա միջոցով թատրոնի դերասանները կներկայացնեն թատրոնի նախկին աշխատակիցներին` հայտնի ու սիրված արվեստագետներին։
Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է