00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Բաժանորդագրվել
Գրեթե բոլոր տանտիրուհիներն ունեն մի քանի բանկա մոռի մուրաբա կամ էլ սառեցրած հատապտուղներ։ Թե ի՞նչ օգտակար հատկություններ ունեն այդ անուշաբույր վարդագույն հատապտուղներն ու ինչու չի կարելի չարաշահել դրանք՝ ընթերցեք ստորև։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Սննդաբանները պնդում են, որ մոռն ունի հակաօքսիդանտ հատկություն։ Այն օգնում է ոչ միայն մաքրել օրգանիզմը, այլև նիհարել, քանի որ այս հատապտղի կալորիականությունը շատ ցածր է։ Թարմ մոռի 100 գրամը 52 կկալ է պարունակում, առանց շաքարի սառեցրածը՝ 55, շաքարային օշարակում պահածոյացվածը՝ 91, չորացրածը՝ 111 կկալ։ Սակայն թարմ վիճակում այն ամենաօգտակարն է։

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՄոռ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում - Sputnik Արմենիա
Մոռ

Օգնում է բորբոքումների դեմ

Մոռի մուրաբայով թեյը թերևս մրսածության ու անգինայի դեմ ամենալավ դեղն է։ Բացի այդ՝ համեղ ըմպելիքը հարուստ է վիտամին C-ով ու սալիցիլաթթվով, որը հիանալի ջերմիջիցնող ու քրտնացնող միջոց է համարվում։ Մոռն ասպիրինի դեր է կատարում, սակայն ի տարբերություն հաբի՝ քիմիական նյութեր չի պարունակում։

© Sputnik / Асатур ЕсаянцՄոռ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում - Sputnik Արմենիա
Մոռ

Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը

Հատապտուղը պարունակում է բետա-սիտոստերին, որը կանխում է անոթների պատերի վրա խոլեստերինի կուտակումները, իսկ ֆիտոստերինները նպաստում են աթերոսկլերոզի նախապահպանությանը։ Մոռի կանոնավոր օգտագործումը կարգավորում է արյան կոագուլացումը։ Հատապտղի մեջ եղած մագնիումը լավացնում է  սրտամկանի աշխատանքը, իսկ վիտամին K-ն ամրացնում է մազանոթները։ Վարդագույն հատապտուղները կարող են դադարեցնել երկարատև արյունահոսությունն ու կարգավորել արյան բարձր ճնշումը։

Լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը

Հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ միներալներ ու պղինձ, որոնք օգնում են հաղթահարել մշտական սթրեսներն ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, մոռը հանգստացնող նշանակություն ունի, ու մի բաժակ մուրաբայով թեյը կամ 100 գրամ հատապտուղները թույլ կտան հաղթահարել դեպրեսիվ վիճակն ու հանկարծակի տագնապի զգացողությունը։

Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը

Մոռը ոչ միայն ախորժակ է բացում, այլև խնձորի, կիտրոնի և այլ թթուների պարունակության շնորհիվ խթանում է աղիների աշխատանքը։ Մոռն օգտակար է փորկապության դեպքում: Բույսի տերևների թունդ թուրմը  նպաստում ստամոքսի խոցի բուժմանը։

© Sputnik / Асатур ЕсаянцՄոռի փառատոն
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում - Sputnik Արմենիա
Մոռի փառատոն

Օգտակար է կանանց համար

Մոռի մեջ գտնվող А ու Е վիտամինները լավացնում են մաշկի որակը, փափկացնում ու խոնավեցնում են այն, իսկ ջուրն ու մրգային թթուները հարթեցնում են կնճիռներն ու պահպանում բնական ճկունությունը։ Մագնիումը նպաստում է մազերի աճին։

Մոռի թեյերը արդյունավետ են դաշտանի կարգավորման ու այդ օրերին ցավը մեղմացնելու համար։ Ֆոլաթթուն, որը նույնպես կա մոռի մեջ, օգնում է պտղի նորմալ ձևավորմանը։ Մոռի տերևների թուրմը արգելվում է օգտագործել հղիության 36-րդ շաբաթից հետո։ Դաշտանադադարից առաջ մոռը մասնակցում է հորմոների սինթեզին, կատարելագործում է ռեպրոդուկտիվ օրգանների աշխատանքը, ինչը բարենպաստ է կնոջ համար ցանկացած տարիքում։

Մոռն օգտակար է նաև տղամարդկանց համար

Հակաօքսիդանտների, ասկորբինաթթվի ու մագնիումի շնորհիվ մոռը կանխում է անպտղությունը, բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը։ Բջջանյութն ու պեկտինը խթանում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը, իսկ մրգային թթուները բարձրացնում են ստամոքսի թթվայնությունը։ Ֆլավոնոիդները, միներալները, վիտամիններն ու շաքարներն ապահովում են տղամարդկանց սթրեսակայունությունը։ Իսկ ֆիտոնուտրիենտները լավացնում են հիշողությունն ու բարձրացնում տրամադրությունը։

© Photo : provided by Victoria Raspberry Producer GroupՄոռի կոմպոտ
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում - Sputnik Արմենիա
Մոռի կոմպոտ

Հակացուցումները

Պետք է խուսափել չափազանց շատ մոռ ուտելուց, քանի որ որոշ դեպքերում դա կարող է անցանկալի հետևանքների ու հիվանդությունների սրացման հանգեցնել։ Մոռը սննդակարգից պետք է բացառել հետևյա դեպքերում․

- շաքարային դիաբետ

- բրոնխիալ ասթմա

- ենթաստամոքսային գեղձի բորբոքում

- ստամոքսի խոց

- միզաքարային հիվանդություն

- հոդատապ

- ալերգիաներ

-արգանդի հիպերտոնուսով հղիության դեպքում

Ինչպե՞ս ընտրել մոռ

Լավ ու համեղ մոռերը պետք է լինեն չոր ու ունենան վառ կարմիր գույն։ Եթե մոռը փափուկ ու մուգ է, չարժե ուտել այն։

Ինչպե՞ս պահել մոռը

Սկզբում պետք է հատ-հատ շարել հատապտուղները ափսեի մեջ մեկ-երկու շերտով, փակել թղթե անձեռոցիկով ու դնել սառնարան։ Այսպես մոռը մոտ երկու օր կարող է մնալ։ Այն պետք է շատ զգույշ լվանալ ուտելուց ու սառեցնելուց առաջ։ Սառեցնելուց պետք է այն մեկ շերտով շարել ու դնել սառցախցիկում։ Երբ հատապտուղները սառեն, դրանք կարելի է հանել, տեղափոխել տոպրակների մեջ ու շարունակել պահել սառացախցիկում։

Լրահոս
0