Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Աբովյան քաղաքում առանձնապես խոշոր չափերի մարիխուանայի մաքսանենգության ու իրացման դեպք են բացահայտել:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Աբովյանում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։
Ապա նաև պարզվել է, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել Աբովյան։ Տաքսու վարորդը վերցրել է իրավապահների օպերատիվ տեսադաշտ։ Նա Երևանում ստացել է առքանին ու հասցրել Աբովյան: Իսկ երիտասարդները ապրանքը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։
ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից
Ոստիկանությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, որոնք, ինչպես պարզվել է, Հայաստան են առաքվել ԱՄՆ-ից՝ փոստային ծառայության միջոցով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։