00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան, Հայկ Կոնջորյան
13:11
9 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
42 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել․Փաշինյան
19:06
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին

© REUTERS / ALBERTO LINGRIAПолузащитник "Ромы" Генрих Мхитарян в матче итальянский Серии А против ФК "Лечче" (23 февраля 2020). Рим
Полузащитник Ромы Генрих Мхитарян в матче итальянский Серии А против ФК Лечче (23 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալական «Ռոման», երկարաձգելով Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը մինչև 2019/20 թվականների մրցաշրջանի ավարտը (2020-ի օգոստոսի 7), և նախնական համաձայնության գալով 2020/21 մրցաշրջանի համար, փաստացի հնարավորություն է տվել հայ ֆուտբոլիստին խզել պայմանագիրը «Արսենալի» հետ:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իտալական  «Ռոման» հայտարարություն էր տարածել, որ պայմանավորվածություն է ձեռք բերել անգլիական «Արսենալի» հետ, ըստ որի Մխիթարյանը «Ռոմայում» վարձավճարով հանդես կգա մինչև  2021 թվականի ամառ: Դա մեխանիկորեն նշանակում է, որ Հենրիխն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կտեղափոխվի «Ռոմա», քանի որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է հենց 2021 թվականի ամռանը: Ֆուտբոլային պրակտիկայում պարզապես հնարավոր չէ, որ ակումբն իր ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրի այլ ակումբ պայմանագրի վերջին տարվա ընթացքում: Այդ պատճառով էլ եզրահանգումը մեկն է՝ Մխիթարյանը խզելու է պայմանագիրը «Արսենալի» հետ:

Армянский полузащитник Ромы Генрих Мхитарян (справа) и японский защитник Сампдории Майя Йошида во время футбольного матча за закрытыми дверями между Ромой и Сампдорией на Олимпийском стадионе (24 июня 2020). Рим - Sputnik Արմենիա
«Ռոմայի» հետ իմ պատմությունը շարունակվում է․ Մխիթարյանը գրառում է արել

«Ռոմայում» մնալու Հենրիխի ցանկությունը և հայ ֆուտբոլիստի գրանցումը փոխելու ուղղությամբ նրա գործակալ Մինո Ռայոլայի աշխատանքները արդյունքներ տվեցին։

31-ամյա Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա» 2019 թվականի սեպտեմբերին: Հայ ֆուտբոլիստի նորամուտը «գայլերի» կազմում ստացվեց. նա դարձավ գոլի հեղինակ «Սասուոլոյի» հետ խաղում 2019 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հետագայում մարզիչ Պաոլո Ֆոնսեկայի կողմից վստահությունը Հենրիխի նկատմամբ միայն մեծացավ: Մխիթարյանը գործում էր ոգևորված, անկաշկանդ, և որ ամենակարևորն է`Հենրիխի խաղը դուր էր գալիս գլխավոր մարզչին:

Սակայն վնասվածքը հնարավորություն չտվեց Մխիթարյանին նույն մակարդակով շարունակել իր ելույթները ջալոռոսիների կազմում: Հենց այդ պատճառով էլ «Ա» սերիայում «Ռոմայի» անցկացրած 28 խաղերից Մխիթարյանը մասնակցել է միայն 15-ին: Իսկ, ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը «Ռոմայի» մարզաշապիկը կրել է 22 խաղերում, դարձել հինգ գոլի ու գոլային երեք փոխանցման հեղինակ: Covid 19-ի պատճառով մոտ չորս ամիս հետաձգված առաջնության վերսկումը ապացուցեց, որ Մխիթարյանը իրոք վաղուց է հարմարվել «Ռոմայի» խաղին:

«Հիանալի խաղացող է, նրանից սովորելու բան կա». Ջասթին Կլյուվերտը` Մխիթարյանի մասին

«Ա» սերիայի վերսկսումից հետո, հենց առաջին խաղում, որում «Ռոման» կամային հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ, Մխիթարյանը շատ լավ տպավորություն թողեց իր խաղով ու օգտակար գործողություններով: Իհարկե վիճակագրությունը շատ կարևոր գործոն է ֆուտբոլիստի համար, բայց երևի ամենակարևորն այն է, որ գլխավոր մարզիչը՝ Պաոլո Ֆոնսեկան, իր բոլոր հարցազրույցներում նշում է, որ Մխիթարյանին վստահում է և ուզում է, որ նա խաղա «Ռոմայի» կազմում:

Полузащитник Ромы Генрих Мхитарян против защитника Сампдории Майи Йошиды во время футбольного матча Серии А между Ромой и Сампдорией (24 июня 2020). Рим - Sputnik Արմենիա
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

Օգտագործելով Մխիթարյանին հարձակման եզրերում, երբեմն նաև ենթահարձավկողի դիրքում` Ֆոնսեկան միշտ էլ նշել է, որ Հենրիխը շատ բարձր ՕԳԳ ունի թիմային խաղում: Հայ ֆուտբոլիստի օգտակար գործողության գործակիցը գնալով կբարձրանա, որովհետև Հենրիխը իրեն միայն հարձակման գծում չէ, որ դրսևորում է: Մեր ֆուտբոլիստը, երբ դրա կարիքը լինում է, անընդհատ նահանջում է ու մասնակցում իր թիմի դարպասի պաշտպանությանը: Ունիվերսալիզմը, որը կարող է դրսևորել Մխիթարյանը խաղադաշտում, աստիճանաբար արտահայտվում է ավելի ցայտուն կերպով: Մնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստին չխանգարեն այլ գործոններ(աստված մի արասցե` վնասվածքը): Բացի այդ լուրը, որ Մխիթարյանը արդեն հաստատ կմնա «Ռոմայում», նաև հոգեպես դրական ազդեցություն կունենա մեր ֆուտբոլիստի վրա: Այլևս մտավախություն չի լինի, որ նա հետ է վերադառնալու Անգլիա, որտեղ նրան Միկել Արտետան ուղղակի չի սպասում:

«Ռոմայի» պաշտոնական խաղին իր վերջին հարցազրույցում Հենրիխը ասել է, որ այս մրցաշրջանի ավարտին դեռ շատ  անելիքներ ունի: «Ռոման» պայքարում է «Ա» սերիայի լավագույն քառյակում հայտնվելու համար, իսկ Մխիթարյանը նշում է, որ ամեն ջանք չի խնայելու իր թիմին օգնելու համար: Դե ուրեմն` առա՛ջ «Ռոմա» և առա՛ջ Մխիթարյան:

«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Լրահոս
0