ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 1-ին այցելել է հանրապետական հավաքակայան՝ 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախարարի մամուլի քարտուղարը:
![Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2358/19/23581950_0:0:1024:682_600x0_80_0_0_fb893e9ff68be274fd2c55a67b7e34c0.jpg)
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքակայանում դիտարկել է զորակոչի կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:
![Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2358/19/23581940_0:0:1024:682_600x0_80_0_0_1f711d9dffd734c661cfb4decbd15d33.jpg)
Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:
Ամառային զորակոչը մեկնարկել է. բոլոր զորակոչիկները թեստավորվում են
Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը:
![Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2358/19/23581955_0:0:1024:682_600x0_80_0_0_dc82c8682fbfd41f199b7a5aa0bd0992.jpg)
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հայտնել էր (Արտակ Դավթյանը հունիսի 8–ին աշխատանքից ազատման դիմում է գրել, նրան փոխարինում է Օնիկ Գասպարյանը), , որ զինված ուժերում, բարեբախտաբար, կորոնավիրուսը լայն տարածում չունի։ Նրա խոսքով` բանակում բռնկում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր գրեթե չկան։
![Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2358/19/23581930_0:0:1024:715_600x0_80_0_0_101f5f8b37dc90e481f2580f2186d3c6.jpg)